24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

“Россия24”-ը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը /վիդեո/

Ռուսական “Россия24” հեռուստաալիքը անդրադարձել է ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի կատարած դաժան սպանությանը Գյումրիում: Ժամկետային զինծառայողը գնդակահարել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին և ծանր վիրավորել 6 ամսական երեխային:

Մեզ պետք չեն Կոստանյանի լյալյաները. Լևոն Բարսեղյան

’’Դա հազարավոր մարդկանց պահանջն էր, որ երեկ հնչեց Գյումրիում: Կոստանյանի  այսօրվա ելույթը ակնհայտորեն մեր պահանջը չէր: Մեզ թող չփորձեն իրենց տեքստերով կշտացնել: Հեքիաթային տեքստեր գրելու համար թող առանձին մարդիկ չպահեն:Մեզ պետք է, որ հանցագործը դատապարտվի ՀՀ դատարանում և պատիժը կրի Հայաստանում: Առայժմ Գևորգ Կոստանյանի ասածները մոտ չեն մեր պահանջներին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի ’’Ասպարեզ’’ ակումբի ղեկավար […]

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին

Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։ Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը: […]

Մարդկանց քրտինքի հաշվին աշխատած երկու կոպեկը թալանվում է

Էլեկտրաէներգիայի սակագինը, կարծես թե, անխուսափելիորեն բարձրանալու է: Եթե տեսականորեն ընդունենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է Ռուսաստանում աշխատող խոպանչիների հաշվին, ապա ունենում ենք ռուսական կայսերական քաղաքականության հերթական դրսևորում: Շուտով խոպանչու ուղարկած փողով հնարավոր կլինի մարել միայն հոսանքի ու գազի փողը: Ստացվում է, որ մարդիկ իրենց քրտինքի հաշվին՝ երկու կոպեկ փող են տուն ուղարկում, որը, բառիս […]

Նախաքննության ընթացքում Պերմյակովը մնալու է Հայաստանում. Կոստանյան

Գյումրիում վեց հոգու սպանության մեղադրյալ ռուս զինածառայող Վալերի Պերմյակովի արտահանձնման հարցը հիմա չի քննարկվել, չի քննարկվել նաև նրա ու հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փոխանակման հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: ՛՛Մենք բոլորս ականատես ենք լինելու ու հնարավորություն ենք […]

Գյումրիում սպանված ընտանիքի երեխային սկսել են կերակրել

“6 ամսական Սերյոժա Ավետիսյանը տուժել է բազկողմանի, շոկային վիճակից: Կտրող-ծակող գործիքով վնասվել է նրա որավայնը: Այս պահին դրական միտում կա: Երեխային սկսել են կերակրել զոնդով: Առավոտյան տվյալններով աննշան փոփոխություն կա, սակայն վիճակը մնում է կայուն ծանր: Առաջիկա օրերին դեռ երեխան շնչելու է արհեստական սարքով”,-կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ վարչապետի առաջարկով անդրադառանլով Գյումրիի սպանդից […]

Ալիեւն ու Դավութօղլուն հանդիպել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի կարևորությունը: 

Հովիկ Աբրահամյանը խստապահանջ է լինելու

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործադիր մարմնի անդամներից ակնկալում է ավելին, քան մինչեւ օրս եղել է: “Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն եւ նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ եւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար”,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը […]

Կառավարությունը հարգեց հիշատակը

Հունվարի 15-ին կայացավ այս տարվա Կառավարության առաջին նիստը: Մինչ օրակարգին անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Գյուրիում ոճրագործության զոհ դարձած անձանց հիշատակը: Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված