24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ֆուտբոլիստուհուն ստիպել են մերկանալ` սեռը պարզելու համար /ֆոտո/

Գվինեայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ժենովեւա Անյոնմուին ստիպել են մերկանալ` համոզվելու համար, որ նա իսկապես կին է: “Ինձ ստիպեցին մերկանալ ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի եւ մեր ազգային հավաքականի անդամների ներկայությամբ: Դա չափազանց նվաստացուցիչ էր”,- ասել է սպորտսմենուհին: Ֆեդերացիայի անդամները սկսել են կասկածել, թե 27-ամյա Ժենովեւան իրականում տղամարդ է` տեսնելով նրա չափազանց ուժեղ հնարքները, որոնք բնորոշ […]

ՌԴ դեսպանը դիմել է հայ ժողովորդին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ ցավակցել տուժածների հարազատներին: Որեւէ նորմալ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում այս հանցավոր արարքը: Նման գազանությունները արդարացում չունեն: Նրանք ոչ ազգություն ունեն, ոչ էլ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են եղբայրական հայ […]

՛՛Հենց իրենք պետք է փոխեն էս մտածելակերպը, նոր մնացածից պահանջենք…՛՛

Ժողովուրդ, թարգեք էս կլանային մտածելակերպ արտահայտող արտահայտությունները. ի՞նչ է նշանակում ՛՛սոլիդարություն Գյումրու ժողովրդին՛՛….. Կարո՞ղ է գյումրեցին ուրիշ պետության տարածք է կամ այլ ազգ է չգիտենք…. Կարող է կարծեք, որ մանրուք է, բայց իրականում խորքային խնդիր է. քանի որ ինչպես արտահայտած մտքերն են, այնպես էլ գործողություններն են…Քանի որ Գյումրիում կանգնած են հիմնականում գյումրեցիներն ու իմ կարծիքով […]

Կարող են համարել, որ սա ՛՛Դաշնակցության՛՛ տեսակետն է. Ռուստամյանը՝ Ծառուկյանի նախաձեռնությունից /վիդեո/

ՀՅԴ-ը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք քննարկմանը, որ կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա տեղեկացրեց, որ հունվարի 16-ից մեկնարկում է ՛՛Դաշնակցության՛՛ ընդհանուր ժողովը, և այն հավանաբար հունվարի 20-ին դեռևս ավարտված չի լինի: Ինչ վերաբերում է նրան, որ ժողովի ժամանակ քննարկվելու են երկրում […]

Պաստառները ՌԴ դեսպանատան փոստարկղը գցելուց հետո ցուցարարները շարժվեցին ՀՀ դատախազություն/վիդեո/

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները 2 ժամ հետո շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Մինչև շարժվելը երթի մասնակիցնեորը դեսպանատան մոտ տեղադրված փոստարկղը գցեցին իրենց հետ բերված պաստառները: ՛՛Պաստառներն ենք գցում, քանի որ նրանք արժանի չեն նամակ ստանալուն՛՛,- ասաց ակցիայի մասնակից Գայանե Աբասյանը:  Գլխավոր դատախազության մոտ ակտիվիսները որոշել են կապնվել Գյումրիում տեղի ունեցող բողոքի ակցիայի […]

Սեյրան Օհանյանը քննարկել է

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենրոնական Ասիայում  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ռուսաստանի հարեւանները տուժում են

Նավթի տատանվող գները և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները պատճառ դարձան, որ ռուսական ռուբլին արժեզրկվի, որին հաջորդեցին դրամատիկ հետևանքները Ռուսաստանի հարևանների և առևտրային գործընկերների համար, գրում է interpress.am-ը: Ռուսական բազմաթիվ փոքր և միջին առևտրականների համար 2014-ի Ամանորի օրերի առևտուրը հատկապես լավ էր: «Դեկտեմբերին բազմաթիվ բելառուսներ եկան Սմոլենսկի շուրջ ընկած վայրեր» – ասում է «M.Video» էլեկտրոնային խանութի ցանցից […]

՛՛Չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛

՛՛Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաև շատ պայթունավտանգ է, սա հանաք բան չի՛՛,-գտնում է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է շնորհակալություն հայտնեն գյումրեցիներին՝ իրավիճակը փրկելու համար: ՛՛Ես չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛,-նշեց Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված