18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական […]

Աննախադեպ շեղում. ինչ եղավ մեր տնտեսության հետ. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 3.4 տոկոս աճ: Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ: Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի կանխատեսումների […]

Անակնկալներով. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 3-ին նախատեսված ԲՀԿ-ի ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստը փակ է լինելու: Թերթին հայտնի է դարձել, որ նիստին մասնակցելու են նաեւ կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչները: Նախատեսված է անդրադառնալ սեպտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: ԲՀԿ-ամերձ շրջանակներից էլ տեղեկացնում են, որ այդ նիստում անակնկալներ են սպասվում, սակայն փակագծերը չեն բացում որոշակի ինտրիգ հաղորդելով […]

Կարեն Կարապետյանը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ. Ժամանակ

Կարեն Կարապե­տյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թեւերից մեկը, իսկ գուցե նաեւ գլխավոր ազդե­ցիկ թեւը: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկար­ները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշու­շոտ են: Սակայն հարց է առաջանում, թե ինչ Են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թեւերը, որոնք բազ­մազան են: Վերջին հաշվով, […]

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Մոուրինյոն կորակազրկվի՞

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հնարավոր է,  երկու խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է  հայտնում է «The Telegraph»-ը: Պորտուգալացի մարզիչը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում ջրի շիշը նետել էր խաղադաշտ՝  որպես իր թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ստացած դեղին քարտին անհամաձայնության նշան: Հանդիպման մրցավարը անմիջապես հեռացրել էր Մոուրինյոին պահեստայինների գոտուց:

Մեղադրանքը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Նոր նշանակումներ Բուլղարիայի հայոց թեմում

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել: Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու  հովիվ: Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ