03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

27 ամյա հետախուզվողը ներկայացավ

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Միշա Մ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: Կատարվում է քննություն:

Հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին

Նոյեմբերի 24-ին 22:00-ից մինչև առավոտյան 10:00-ն Լոս Անջելեսում կկայանա ամենամյա հեռուստամարաթոնը: Արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն:

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում […]

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ […]

Վ. Դալլաքյանը դեռ չի բացում փակագծերը

Մամուլը ակտիվորեն շրջանառում է լուրեր, թե երբ է կայանալու Ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության առաջին համագումարը, և թե, ի վերջո, ինչպես է այն անվանվելու: Սակայն գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է անդամագրվելու այդ կուսակցությանը, թե ոչ: Այս լուրը ոչ հաստատվել է, ոչ հերքվել: Henaran.am-ը փորձեց […]

Երեք երեխայի հայրը դատվել է բռնությամբ մորաքրոջ աղջկան փախցնելու փորձի համար. մանրամասներ

«Անցած տարի հոկտեմբերին տղաս Մասիսում  միամիտ տեսնում ա  իր մորքուրի աղջկան: Աղջիկը չի իմանում, որ տղաս ա, դէ մութ ա լինում ու շփոթում ա: Տղես բռնում ա  ձեռքը ու նա էլ գոռումա: Տղես հազիվ ա ասում, որ ինքնա: Դրանից ավել բան չի եղել: Վկա էլ չկա, բայց տղուս մի տարի ոստիկանությունը տարավ ու բերեց: Վերջում […]

Արման Թաթոյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ […]

Հիվանդ վիճակում դպրոց կամ մանկապարտեզ հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: Նշենք, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ