21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ միայն իշխանությունը, այլև նրա արբանյակ ուժերը (տեսանյութ)

«Դրանով պիտի իրավապահները զբաղվեն, պետք է նրանք բացահայտեն ու տան համապատասխան գնահատական»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՚ անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՚ մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։

Նիկոլ Փաշինյանը շարունակելով խոսել միջադեպից՚ ասաց. «Սա նշանակում է, որ, տեսեք, մենք ասում ենք, որ այս ընտրություններում ամենամեծ մրցակիցը մեզ համար հուսահատությունն է, և հուսահատությունը զգացել է, որ պրոբլեմներ են առաջանում իր համար ու սկսել է սևացնել՚ իր երանգներին բերելու համար»:

Henaran.am-ի հարցին, թե իշխանությունն է հուսահատվել, նա արձագանքեց, թե ոչ միայն իշխանությունը, այլև նրա արբանյակ ուժերը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ