04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ո՞ւմ հետ է բանակցում «Ազատ դեմոկրատները» (վիդեո)

«Քաղաքական դաշինքի ձևավորման պրոցեսն այնպիսին է, որ եթե բանակցությունը հասնաում է ինչ-որ մի վճռորոշ փուլի, այն դառնում է թափանցիկ, իսկ եթե չի հասել թափանցիկության արտահայտման, ուրեմն դեռ չի հասել վճռորոշ փուլի: Ուրեմն, եկեք, սպասենք»,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ի պատասխան  Henaran.am-ի հարցին, թե բանակցություններ կան «Ազատ դեմոկրատների», «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետություն» կուսակցությունների միջև` […]

Անձերին գերագնահատել պետք չէ․ Շ․ Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին։ Նա նշեց, որ Ուորլիքի ժամկետը լրացել էր, և այդ իսկ պատճառով նրան փոխել են։ Խոսելով նրանից, թե ինչպես կանդրադառնա ամերիկացի համանախագահի փոփոխությունը հակամարտության կարգավորման վրա, Քոչարյանը խորհուրդ տվեց չգերագնահատել այն անձանց, ում եռանախագահող պետությունները նշանակում […]

«Չես կարող կոստյում առնես, գնաս հարսանիք ու հաջորդ օրը վերադարձնես». Պիպոյանը նորությունը հստակեցրեց /վիդեո/

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին Հայաստանի հանրապետության օրենքը միշտ սահմանել է ապրանքի փոխանակաման և վերադարձի սպառողի իրավունքը, սակայն ձևակերպումը եղել է այնպես, որ իրավունքի իրացման հարցում մեծ դժվարություններ են եղել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը նշեց, որ նախկին օրենքը ավելի շատ սահմանում էր փոխանակում, […]

Տարօրինակ կլիներ չքննարկել Գ. Ծառուկյանի վերադարձի հարցը. ԲՀԿ-ը նիստ է հրավիրում

Դեկտեմբերի 3-ին կայանալու է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը: «Քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին: Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու […]

«Դաշնակցության» գործին են խփում. Արթուր Ալեքսանյանի ղեկավարությամբ նոր շարժում է ստեղծվում (վիդեո)

«Միավորումը պետք է ունենա ոչ թե տակտիկական մինի ծրագիր` Ազգային ժողով անցումը, այլ դրանից հետո աշխատող ծրագիր: Ինձ համար իսկական ընդդիմությունն արևմտամետ արժեքներին դավանող ընդդիմությունն է: Եթե ընդդիմությունը պայմանավորվի արևմտամետ գաղափարների շուրջ, շատ լավ կլինի, բայց արդյոք ընդդիմությունն ունի արևմտամետության անհրաժեշտ տեսակարար կշիռը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը` պատասխանելով հարցին, թե […]

«Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր». Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝  ՀՀ ԱԺ պատվոգրերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության […]

«Սելթիկ» – «Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» Շոտլանդիայում իր ուժերը կչափի «Սելթիկի» հետ, որին առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 1.28 գործակցով, իսկ շոտլանդացիներինը՝ 10.00: Ոչ ոքիի գործակիցը 5.50 է: Նոյեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Աստանան կարող է վերանանվել Նազարբաեւի պատվին

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են վերանվանել հանրապետության մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Իրենց նախաձեռնության մասին նրանք հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատների համատեղ նիստում, գրում է  “NewTimes.kz“-ը: «Առաջարկում ենք երկրի Սահմանադրության մեջ նշել մեր պետության կառուցման գործում առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Աբիշի Նազարբաեւի բացառիկ ներդրումը: Արտացոլել Ել բասի (ազգի առաջնորդ) […]

Դրոգբան հեռանում է

«Մոնրեալ Իմփեքթի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան այս մրցաշրջանի վերջում կհեռանա կանադական ակումբից: այս մասին տեղեկանում ենք  թվիթերյան  էջից: Վերջին շրջանում «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը կոնֆլիկտ ուներ «Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Մաուրո Բյելոյի հետ: 38-ամյա Դրոգբան 2015-ից է խաղում կանադական ակումբում, որը դուրս է եկել MLS-ի կիսաեզրափակիչ եւ առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է «Տորոնտոյին»:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ