02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարտի 8-ի կապակցությամբ վարձակալությամբ տրվում են վարդեր․․․ ովքեր եւ ինչու են վարձակալում

Համացանցում օգտատերերի ուշադրությունն օրերս հետաքրքիր մի հայտարարություն գրավեց։ Առաջարկում են վարդեր՝ վարձակալությամբ, մարտի 8-ի կապակցությամբ։ Ռուս մի գործարար Ինստագրամում հայտարարությունէր տարածել՝ առաջարկելով 101 վարդերից բաղկացած ծաղկեփնջի վարձակալություն՝ 10 րոպեի դիմաց 1 000 ռուբլի գումարով։ Հայտարարության մեջ ասվում էր, որ այդ ծաղկեփնջով պատվիրատուները կարող են լուսանկարվել՝ «նախանձեցնելով ընկերուհիներին, իսկ սիրելիների մեջ խանդ առաջացնելով»։

 Հետաքրքիրն այն է, որ պատվիրատուներ կան։ Գործարարը, ով չի բարձրաձայնել իր անունը, ռուսական Лайф-ին պատմել է, պատվիրատուները հիմնականում միայնակ կանայք են, ովքեր ցանկանում են «նախանձեցնել» ընկերուհիներին՝ լուսանկարվում են ծաղկեփնջով, տեղադրում սոցկայքերում նկարը եւ գլուխ գովում, թե սիրեկանից կամ անհայտ երկրպագուից նվեր է։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ