04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ես մեղավոր չեմ.Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Ով ինձ տեսնում է, հարցնում է` Երևանում այս գիշեր -22 աստիճան ցու՞րտ է լինելու: Ես մեղավոր չեմ, որ իմ արած արտահայտությունը՝ Աշոցքում ջերմաստիճանը կհասնի -22 աստիճանի, մեր լրատվական կայքերը հրապարակել են Հայաստանում սպասվում է -22 աստիճան ցուրտ վերնագրով, իսկ մարդկանց մի մասն […]

Ռուսերենը երկրորդ պետական լեզո՞ւ. իրարամերժ կարծիքներ

ՌԴ  արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտաֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին: Անդրադառնալով այս թեմային՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է՝  դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու:  Henaran.am-ի […]

Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում […]

Վանա լճում հայտնաբերվել են քարեր, որոնց վրա խաչ է փորագրված

Վանա լճի հատակից խաչի պատկերով քարեր են դուրս բերվել: Լճի առափնյա շրջանում մաքրման աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերության աշխատակիցները պատմել են, որ լճի հատակին հայտնաբերել են 2 քարեր՝ վրան խաչ փորագրված, ինչպես նաև հրանոթի քարե 2 արկեր: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ ընկերության նախագահը նշել է, որ իրենք գտածոների մասին տեղյակ են պահել համապատասխան մարմիններին, սակայն առայժմ […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 45-րդ լիագումար, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու Պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման […]

«Ես ինչո՞ւ պիտի Սիլվա Համբարձումյանին պարտք լինեմ» (վիդեո)

«Ինչի պետք է ես ու Սիլվա Համբարձումյանը պարտք լինենք ու ինչի պիտի այդ կինն ինձ պարտք տված լինի: Հանքավայրն իրենն է, նախընտրական շրջան է, ինչ ասես, գրում են, ավելորդ չխոսենք էլի»,-այսօր ի պատասխան հարցին, թե գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն պարտք են, […]

Լավ սկիզբ է. տնտեսագետը` վարչապետից (վիդեո)

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում Կառավարության սկսած բարեփոխումների վեկտորը: «Այլ ելք էլ մենք չունեինք, հասկանալի է, որ անհրաժեշտ էին փոփոխություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Մենք գործ ունենք այնպիսի մեծ համակարգի հետ, ինչպիսին տնտեսությունն է: Մաքսիմալիզմի տեսանկյունից ուզում ենք անմիջապես արդյունքներ տեսնել: Այն, որ ախտորոշեց տնտեսության վատ վիճակը, լավ սկիզբ է»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է […]

«Հայաստան» հիմադրամի հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 24-ին

Նոյեմբերի 24-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Հիմնադրամից  հայտնում են, որ համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում: Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին […]

Սեյրան Օհանյանի կինը Լևոն Ալթունյանի հետ չի աշխատի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Ռուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատուցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: Նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանի հետ Ռուզաննա […]

«Քաղաքացիների մեծ մասը կքվեարկի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին»

ՀՀ  քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել մասնակցել 2017թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Քաղաքացիների 62.2 տոկոսը միանշանակ մասնակցելու է, ավելի շուտ մասնակցելու է 24 տոկոսը, 4.7 տոկոսը չի մասնակցելու, իսկ 9 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու», – ասաց բանախոսը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ