04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։ Հայաստանի արտգործնախարարն ու […]

Նոր առաջարկ` տրանսպորտի սակագինը կփոխվի. Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են: «ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշ­խատանքները սկսվելու են նոր երթուղա­յին ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպա­կան չափորոշիչներին համապատաս­խան, պետք է […]

Հրաժարվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվա­կան ծառայությունից: Ոուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գե­րատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվու­թյան, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատու­ցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆի­նանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: Նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի հետ Ոուզաննա […]

ԵԽ առաջատար խմբակցույթյունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այս երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին: Նա նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցում երկու կողմերի համար էլ իր բացասական […]

Սուրբ բանը մի տվեք շներին

«Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք:  Որովհետեւ ինչ դատաստանով որ դատեք՝ դրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք՝ դրանով պիտի չափվի ձեզ համար: Եւ ինչո՞ւ կտեսնես եղբորդ աչքի շյուղը, ու չես նշմարում քու աչքիդ գերանը: Կամ ի՞նչպես կարող ես եղբորդ ասել. «Թույյլ տուր, որ հանեմ աչքիդ շյուղը», երբ ահա գերան կա քու աչքիդ մեջ: Կեղծավո՛ր, նախ […]

Մխիթարյանը հավանել է

Ինչպես   հայտնել ենք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր՝  Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հոլանդական «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը: 27-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում հավանել է վերջապես իր խաղադաշտ վերադառնալու մասին լուրերը:

Անկրկնելի շքեղություն․ սրտի տեսքով աշխարհի ամենամեծ ադամանդը /ֆոտո/

Թանկարժեք զարդերի Graff տունը ներկայացրել է բացառիկ շքեղության ադամանդ՝ սրտի տեսքով։ Այն 300 կարատ է, աշխարհի ամենամեծ ադամանդն է՝ սրտի տեսքով։ Venus ադամանդը բացառիկ շքեղ ա եւ անհավանական թանկ։    

«Մահացու ու օրհասական կարող է լինել»

«Պետք է հաշվի առնել, որ ռեզերվի խնդիր կա յուրաքանչյուր այդպիսի երևույթի մեջ, այսինքն ինչ-որ մի ռեզերվ է լինում, որը հնարավոր զիջման շեմն է լինում, քանի որ այդ զիջումը չի եղել, փաստորեն, և 1000 ու 1 ճմշարտություններով, ստերով կայացել է այն, ինչը որպես սակագին պարտադրվել է: Հիմա եկել է պահը, երբ հասկանալի է դարձել, որ Հայաստանը այլևս ռեսուրս չունի, […]

Պապարացիները նկատել են Ռոնալդուին՝ նոր ընկերուհու հետ համբուրվելիս /ֆոտո/

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պապարացիները  նկատել են նոր ընկերուհու` իսպանուհի գեղեցկուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Զույգին նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դե, իսկ պապարացիները, բնականաբար,  բաց չեն թողել առիթը  ու լուսանկարել են զույգին:

Պոլինա Գագարինան հղի է /ֆոտո/

Հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի ընտանիքում համալրում է սպասվում, 29-ամյա երգչուհին հղի է։ Գագարինան եւ նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, մեկ որդի ունեն։ Գագարինայի հղիությունը դեռ նոր է՝ 3 ամիս, բայց նա արդեն պատրաստվում է թեթեւացնել իր աշխատանքային գրաֆիկը՝ երեխային չվնասելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ