18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Վստահ եղեք, որ մենք լավ երկիր դառնալու շանս ունենք»

 

Էջմիածնի մշակույթի պալատում քաղաքացիների հետ հանդիպումը   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց շնորհավորական ջերմ խոսքերով. «Ցանկանում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի, միշտ ժպտաք, լինեք այսպես սիրուն, ինչպես կաք, տներում լինի տաք, ջերմ, լուսավոր, սեր ու խաղաղություն: Ձեր կողքի տղամարդիկ էլ լինեն  ձեզ արժանի»:

Վարչապետը շեշտեց՝ ընտրողների հետ հանդիպմումներ ունենալու հարցում  մեծ փորձ չունի. այսօր քարոզարշավի շրջանակում իր առաջին հանդիպումն է, որը միշտ կհիշի:

«Մենք շատ բան ունենք փոխելու: Յուրաքանչյուր ոլորտի, ճյուղի հետ կապված ունենք մեր տեսլականը, թե ուր ենք շարժվում, ինչը պետք է փոխենք: Եթե մեր նախանշած գործառույթները կատարենք, անպատճառ կատարելու ենք, 2018-ից ունենալու ենք հստակ, կանոնավոր, անընդմեջ կայուն աճ»,- ասաց վարչապետը:

Կ. Կարապետյանը նշեց, որ ձևավորված, կարծրացած կարծիք կա, որ Հայաստանում փող դնելու տեղ չկա, դնեն էլ՝ չի աշխատելու. «Տեղեկացնում եմ, որ այդպես չէ, ունենք 3,2 միլիարդ դոլարի հաստատված ներդրումային ծրագրեր, հստակ գրված է ֆինանսական աղբյուրը, ով է կատարելու, ինչ ենք անելու, արդյունքում ինչ ենք ունենալու, ինչ աշխատատեղ, որից  830-850 միլիոն դոլարը նախատեսում ենք անել 2017-ին: Այսօր քննարկում է 5,3  միլիարդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատեն, հավելյալ արժեք ստեղծեն, նոր աշխատատեղեր ստեղծեն: Այս ծրագրերը բաժանել ենք ճյուղերի, մարզերի»:

Նա խոսեց Արմավիրի մարզում կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացնելու. «Յուրաքանչյուր համայնքի, մարզի մեթոդաբանություն ենք ներկայացրել, թե ինչպես կազմեն 5 տարվա զարգացման ծրագիրը: Եթե գիտես ինչին ես ուզում հասնել, շանս ունես դրան հասնելու: Եթե չգիտես՝ անկախ կարողությունից, ուղեղից, ինչպե՞ս ես գնալու դրան: Այդ իսկ պատճառով ունենք յուրաքանչյուր մարզի, համայնքի համար զարգացման հինգ տարվա ծրագիր: Հստակ ֆիքսված է ելակետային կետը, ինչին ենք ուզում հասել, ոնց ենք դա անելու: Արմավիրի մարզի համար այս տարվա ընդհանուր ծրագրի արժեքը 85 միլիոն դոլար է, չհաշված մասնավոր ներդրումները, առնվազն  3500 աշխատեղ ստեղծող, վերաբերում է բոլոր ոլորտներին: Մարզպետարանը բանակցում է 65 միլիոն դոլարանոց մի ծրագրի շուրջ, որը կապված է աղբահանության ոլորտի հետ»:

Նա նշեց, որ իրենք այսօր քաղաքացու հետ հանդիպման են գնում շատ համարձակ, ազնիվ, պարզ, քանի որ ներկայացնում են իրականանալի ծրագիր, ներքին հանգստություն ունեն, որ վաղը, մյուս օրն իրենց խղճի առաջ անհամաձայնություն, դիսկոնֆորտ չեն զգալու. «Մենք չենք փորձել արհեստականորեն որևէ մեկի աչքն ու ականջը շոյել, չենք փորձել բաներ խոստանալ, որի տակից դուրս չենք գալիս, պոպուլիստական որևէ բան չենք ասել»:

Կ. Կարապետյանի խոսքով, այսօրվա իրավիճակը բոլորին դուր չի գալիս, լիքը բան ունեն ուղղելու: Նա ասաց, որ հայ ժողովուրդը ֆանտաստիկ ներուժ ունեցող ազգ է, անհրաժեշտ է քրջնաջան,  կանոնավոր աշխատանք:

«Չի լինելու այնպես որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու: Մենք իրականում որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով հպարտանալու ենք: Վստահ եղեք, որ մենք լավ երկիր դառնալու շանս ունենք: Անպայման շատ լավ երկիր ենք ունենալու»,-  ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ