Նախաձեռնությունը պետք է դառնա կուսակցություն. Զ. Փոստանջյան
«Իշխանափոխություն հասկացությունը կեծված ու տարածված է, մենք խնդիր ունենք փոխելու համակարգը, այլ ոչ թե իշխանավորին: Պետք է ներդնենք այնպիսի համակարգ, ընտրական համակարգ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար մատչելի դառնա իրենց մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Մեր հայ ազգի բոլոր ներկայացուցիչներն, ովքեր ակտիվ են, պետք է ներգրավված լինեն ՀՀ քաղաքական դաշտում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով այսօր հայտարարեց, որ նոր քաղաքական ուժ է հիմնելու: Այդ ուժում ընդգրկվելու են մասնակիցներ նաև Սփյուռքից:
«Նախաձեռնությունը պետք է դառնա համակարգային կառույց, կուսակցություն, այս մասին համագումարը կորոշի, թե ինչպես է այդ կառույցը ձևավորվելու»,-հավելեց պատգամավորը:
Հարցին, թե որտեղից երաշխիք, որ իրենց ուժը կկարողանա կատարել այս քայլերը, ինչը մյուս ընդդիմադիրներն էլ են անընդհատ խոստանում իրագործել, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ընդդիմադիր ուժերից ով ինչպես է ասում, բայց սա ծրագրային դրույթ է, որ պետք է կյանքի կոչել, ժամանակը ցույց կտա, երաշխիքները դրանք են լինելու»: