Կյանքի արժեք` 800 դոլար. 1 տարեկան Ալենի համար
Այս խելացի աչուկներով ձագուկը անհապաղ բոլորի ուշադրության կարիքն ունի: 1տ. 2 ամս. Հարությունյան Ալենը ի ծնե ունի երկկողմանի քրոնիկական անբավարարություն, 1 երիկամի և միզուղու լայնացում: Մի ամբողջ տարի ստացիոնար պարկել է Արաբկիր ԲՀ-ի ռեանիմացիայում, որից հետո վերջին ամիսը տեղափոխվել և բուժվում է մինչ այսօր նույն Արաբկիր ԲՀ-ի Թոքաբանական բաժանմունքում՝ երկկողմանի թոքաբորբով:
Այժմ վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների ուշադիր հսկողության տակ, սակայն երեխային մշտապես պետք է թթվածնային սարքավերումներ, քանի որ առանց դրա երեխան ի վիճակի չէ միշտ պահելու իր սովորական շնչելը:
Ուստի այդ պատճառով, երեխայի բժիշկը բացատրել է, որ երեխայի դուրս գրվելուց հետո երեխայի ծնողները պետք է Հայաստանում գտնվող հատուկ մասնագիտացված խանութից ձեռք բերեն թթվածնի ապառատ, որպեսզի տանը երեխան կարողանա շնչառական խնդիրների դեպքում միացված լինի այդ սիստեմին և ազատ շնչի:
Այս սարքավորումը արժե մոտ 800 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչը մեծ խնդիր է երեխայի 10 հոգանոց բազմանդամ ընտանիքի համար: Միակ եկամուտը դա երեխայի հորական տատիկի ու պապիկի տարիքային կենսաթոշակն է, իսկ հայրը պայմանագրային զինծառայող է: Արմավիրի մարզից են, Էջմիածին շրջանից:
Երեխայի մայրը ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ, իր անունով
Գայանե Կիրակոսյան
AMD – 16040075543700 USD – 16040075543701 EUR – 16040075543702 RUR – 16040075543703
Իսկ առձեռն փոխանցումների համար օգնել ցանկացողները կարող են զանգել երեխայի մորը՝ /055/ 29-12-02