14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գերմանիայում չեղարկվել է թուրք պաշտոնյայի մասնակցությամբ ևս մեկ միջոցառում

Թուրքիայի  Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ` Գերմանիայում կայանալիք կոնֆերանսը չեղարկվել է:

Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` միջոցառումը տեղի էր ունենալու Կելսթերբախ քաղաքի քաղաքապետարանին պատկանող կոնֆերանսների դահլիճում , սակայն վերջին պահին գերմանական կողմը հրաժարվել է դահլիճ տրամադրել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2¬ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը: 

Քաղաքապետը հայտնել էր, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Որոշումը խստորեն դատապարտել էր Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ էր համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ