03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մխիթարյանից բացի առաջին հերթին հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորներով. Վիգեն Սարգսանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, Asekose.am-ի տեղեկություններով, հեռուսաընկերությունների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: «Մենք Հենրիխ Մխիթարյանից բացի հպարտանում ենք նաև մեր երաժիշտներով, ֆիզիկոսներով, բայց առաջին հերթին մեր սահմանին կանգնած զինվորներով »,-ասել է Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին խոսքերին, ըստ որի հայության հպարտության և ուրախության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է: «Ինձ […]

Մայրաքաղաքում վառվեցին տոնական լույսերը (ֆոտո)

Քիչ առաջ միացվեց Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը, ինչով մեկնարկեցին տոնական միջոցառումները քաղաքի տարբեր հատվածներում։ Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ամանորյա տոնակատարություններն առավել զուսպ են։ Նշենք, որ գլխավոր տոնածառը վառվեց կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։

Մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնատար անձանց. դաժան սպանության հետքերով

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ն:Գործում որպես մեղադրյալ ներգրավվել է 5 անձ, այդ թվում՝ պաշտոնատար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել  է, որ 2016թ. […]

Որն է լինելու «Դվին»-ի ու ԱԳՆ շենքերի ճակատագիրը

«Բազմիցս հայտարարել ենք, և հիմա էլ հայտարարում եմ, որ ոչ թե զբաղվում ենք պետական գույքի օտարման գործընթացներով, այլ պետական գույքի արդյունավետ կառավարմամբ»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե Արտգործնախարարության նախկին շենքի վաճառքը, ինչպես նաև շատ այլ շենքերի վաճառքը հանրության դժգոհությունն են առաջացրել, նա արձագանքեց. «Մենք ընդամենը օտարեցինք 14 000-ից մի փոքր քիչ […]

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական […]

Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունից

Գերմանիայի իշխանական շրջանակներում կարծում են, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի համար: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթթգեն: «Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը շատ վտանգավոր զարգացում է և դա Արևմուտքի համար դիվանագիտական աղետ կլինի»,-ասել է Ռյոթթգեն գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի […]

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին,  ինչպես նաև Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին

Ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը սահմանել է աշխատանքի հատուկ ռեժիմ: Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր: Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին […]

Արոնյանը պարտություն կրեց

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարը: Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով մրցեց հետնապահ Վեսելին Թոպալովի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում: Տուրի մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Արսպիսով՝ Արոնյանը 4 միավորով բաժանեց 7-9-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր հետ մնաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ