27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեռևս կարելի է վիճակը փրկել. Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Երկիրը կոլապսի մեջ է , անվճարունակ է, նոր պարտքեր վերցնելով մի կերպ յոլա են գնում, իսկ մենք ի՞նչ ենք արել, նստել ենք, մտածել ենք զսպանակները, մակրոտնտեսական փոփոխականները՝ ավելացնել ներդրումները ներքին խնայողությունների հաշվին: Այստեղ խանգարում է Կենտրոնական բանկը»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իրենց ընտրական ծրագիրը:
Նա նշեց, որ Հայաստանում ներդրումները օլիգարխիկ ներդրումներ են՝ ներսից կամ դրսից: Ըստ նրա՝ տեղերին պետք է տալ ֆինանսկան լիարժեքություն, սանձել ԿԲ-ը, որը դրամավարկային քաղաքականության համար է:
«Մենք 94 թվականին պատերազմ ենք ունեցել, բայց ունեցել ենք բավական մեծ տոկոսով տնտեսական աճ, մենք տեսնում ենք ու գիտենք, որ դեռևս կարելի է վիճակը փրկել, պոպուլիստական ոչինչ չունենք»:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ներդրումների հարցում էլ, աշխատատեղերի ստեղծման հարցում էլ պետք է զգույշ լինել: «Եթե ստեղծվում է նոր մի մոլ, փակվում են հազարավոր աշխատատեղեր»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=6e20PyZ1KSo&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ