Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ճանապարհաշինական ընկերությունների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում բացվել են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ […]