01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր եւ գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց […]

«ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն»

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ հավանական է առաջիկայում նավթամթերքը վերջապես մեր երկրում էլ էժանանա: Համաշխարհային շուկայում, ինչպես հայտնի է, նավթամթերթի, բենզինի գներն էժանանում են, իսկ Հայաստանում առանձնապես նկատելի փոփոխություններ չեն լինում: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բոլոր դեպքերում, ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն, բայց նավթամթերքի գների իջեցումը առկա է աշխարհում: […]

Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ասելու է

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին համագումար է անում: ՀԱԿ  համագումարի ընթացքում պատվիրակները դիտելու են կուսակցության պատմությանը նվիրված ֆիլմ, ապա լսելու են կուսակցության վարչության հաշվետվությունը, որը ներկայացնելու են ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:  Մեկ ժամանոց ելույթով հանդես կգա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը նաեւ վարչության նոր կազմ կընտրի, բանաձեւ […]

Վազգեն Մանուկյանը որոշել է. Ժամանակ

«ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցելու 2017թ, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մեր որոշումով՝ չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց շատ ուշադիր հետևելու ենք։ Չեմ բացառում, որ դեկտեմբերի 28– ին ունենանք հանդիպում, որտեղ վարչության անդամները կլինեն, կարող են տարբեր կարծիքներ հնչել, բայց մինչեւ հիմա մեր որոշումը եղել է՝ այս ընտրություններին չմասնակցել»,– «Ժամանակին»–ին ասել է […]

Տեղ չկա. Փաստ

ՀՀԿ–ն իր գործարար «հրետանին» սկսել է աշխատեցնել ձայներ բերելու վեհ գործի համար, սակայն որոշ գործարարներ կհայտնվեն այս գործընթացի լուսանցքում: Պարզվում է` թեկնածուների առատության պատճառով որոշ կարկառուն հանրապետականներ դուրս են մնալու ընտրապայքարից: «Փաստ»-ի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին չեն խրախուսում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոնն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից ինքը պատգամավոր է ընտրվել: Տեղ չկա: Առավել կարկառուն […]

«Անկեղծ չեն»

«Իրենք անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն` արձագանքելով իշխանությունների այն հայտարարություններին, որ հենց իշխանության շահերից է բխում լավ, կայացած ընդդիմություն ունենալը: Ըստ Արամ Մանուկյանի` եթե իշխանավորներն անկեղծ լինեին իրենց հայտարարությունների մեջ, ապա կեղծ ընդդիմություն չէին ստեղծի: «Այլ կերպ չէին փորձի ամեն կերպով ոչնչացնել ընդդիմությանը և […]

Ի՞նչ կասի Տեր-Պետրոսյանը. Ժամանակ

«Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։ Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի […]

Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Արագած-Լեռնապար, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները: Չայնիի ոլորաններին, Հրազդան-Հանքավան, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, […]

Անհույս է . Ժողովուրդ

«Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որեւէ կուսակցություն այլեւս չի համաձայնել միավորվել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ