25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դրայվի պակաս կա

Քարոզարշավի առաջին օրերը անցնում են բավականին իներտ պայմաններում երևի թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը չեն ուզում ի ցույց դնել իրենց հիմնական գործիքակազմը։ Բնականաբար, մեկը մյուսով պայմանավորված է, ու կախված հռետորաբանությունից, քարոզի բովանդակությունից՝ կուսակցություններն ու դաշինքները բավականին զգույշ են իրենց գնահատականներում՝ չհաշված այն դրույթներն ու ասելիքը, որոնք մինչ այդ էլ եղել են իրենց օրակարգում։ Ընդհանուր առմամբ շատ իներտ քարոզարշավ է։ Այսպես ասած՝ դռայվի պակաս կա։

ՀՀԿ-ն քարոզարշավի մեջ փոփոխություն շատ չի մտցրել, թերևս միայն այն, որ նախկինում Սերժ Սարգսյանի միատոն ելույթներին եկել են փոխարինելու ՀՀԿ նոր անդամները, որոնք անհամեմատ ավելի հրապուրիչ ու ներկայանալի են, քան նախագահի խոսքը։ Հետևաբար այս պարագայում գոնե էսթետիկ մասով քարոզարշավը նայվում է։

Ինչ մնում է մյուս կուսակցություններին, այստեղ զուտ դերակատարների մասով բան չի փոխվել, հետևաբար նորություն չկա։ Սակայն կան դերակատարներ, որոնց համար քաղաքական գործունեությունը նոր է, ու քարոզարշավի ընթացքում դա զգացվում է։ Օրինակ՝ Սեյրան Օհանյանը կարծես թե դուրս չի եկել զինվորական կարգավիճակից ու իր խոսքում շատ է օգտագործում զինվորական շփման կուլտուրան։ Նրա թիմակից Վարդան Օսկանյանն էլ արտգործնախարար եղած տարիներին այլ կերպ էր դրսևորվում քաղաքական կյանքում, իսկ արդեն ընդդիմադիր կարգավիճակում, որն ավելի շատ ազատություն ու հռետորիկա փոխելու հնարավորություն է տալիս, Օսկանյանն արդեն կաղում է։

Ավելի ճիշտ՝ այդ մարդու խառնվածքին խորթ է ավելորդ ամբոխավարությունը։ Դա, իհարկե, իր շահերից չի բխում, բայց փաստ է։ Դա նույնն է, որ, օրինակ, «ԵԼՔ»-ից Նիկոլ Փաշինյանին պատկերացնենք իշխանության դերում, որտեղ, ի դեպ, վերջինս երբեք չի եղել։ Փաշինյանը այդպիսի խնդիր չունի, ինչպես Օսկանյանը, ու ընդդիմադիր դաշտում հանրության դժգոհ մասսայի բողոքը գեներացնելու հարուստ փորձ ունի, սակայն բավարար կլինի դա նշանակալից արդյունքի հասնելու համար, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Նախկինում ցույց տված փորձը գալիս է հաստատելու, որ մինիմում խնդիր Փաշինյանը կարողանում է լուծել, մաքսիմումի համար դեռ վաղ է։

Կարեն Համբարձումյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ