Մեսսիի արձանը կոտրել են /ֆոտո/
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կոտրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանը: Արձանը կիսել են 2 մասի: Պատվանդանին կանգուն վիճակում մնացել է միայն արձանի ներքեւի հատվածը: Բուենոս Այրեսի ղեկավարությունը հայտնել է, որ արձանը կվերականգնվի հնարավորինս կարճ ժամկետում: Հիշեցնենք՝ Մեսիի արձանը տեղադրվել էր 6 ամիս առաջ: