Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը
Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացվածմեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։ Հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերությունների,սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։Ֆրանսիացիգործարարներիններկայացվել է ՀայաստանիմիջոցովԵԱՏՄևԻրանիշուկաներմուտքիհնարավորությունը, ինչը մեր երկրի հետ համագործակցելու հիմնական շարժառիթներից է։«Փարիզում, Մարսելում և Լիոնում գործարարների հետ մեր հանդիպումներն ու նախագծերի շուրջ ակտիվ քննարկումները վկայում են, որ Հայաստանը հետաքրքիր է ֆրանսիացի գործարարների համար։ Մասնավորապես, պոտենցիալ ներդրողները դիտարկում են դեպի ԵԱՏՄ և Իրանի խոշոր շուկաներ մուտքը Հայաստանի միջոցով»,-ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Ֆրանսիական բիզնեսը Հայաստանում գործընկերներ է փնտրում
Հանդիպումների ընթացքում պոտենցիալ գործընկերները առավել հետաքրքրվել են հայաստանյան ներդրումային հնարավորություններով ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև գաղափար առաջարկել թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։
«Ֆրանսիացի գործարարները Հայաստանում փնտրում են գործընկներներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի, բնական յուղերի, էքստրակտների, միրգ-բանջարեղենի խտանյութերի արտադրությամբ: Նման համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերություններին առաջարկում ենք կապ հաստատել ՀԶՀ նեդրումների գծով տնօրինության հետ։ Համագործակցությունը կնպաստի արտահանման աճին, ուստի Հիմնադրամը պատրաստ է ներդրողներին աջակցել գործընթացի բոլոր փուլերում»,- նշել է Կարէն Մկրտիչեանը:
՛՛Business France՛՛-ի օժանդակությամբ Փարիզում տեղի ունեցած համաժողովին ներդրումային նախագծեր են ներկայացրել նաև ֆրանսիացի գործարարները։Համաժողովին քննարկվել է Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը՝ շուրջ 115 միլիոն դոլար արժողությամբ։Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները ներկայացրել են իրենց խնդիրները և ընդլայնման ծրագրերը։ Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անել Հայաստանում, փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։
Հայաստան վերադառնալուց հետո ՀԶՀ ներդրումների խթանման և աջակցման թիմն աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ընկերություններին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների տրամադրման ուղղությամբ։ Կողմերը եկել են համաձայնության, որ Հիմնադրամի օժանդակությամբ կկայանա Ֆրանսիայի առաջատար տեքստիլագործընկերությունների այցը Հայաստան՝ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։Սեպտեմբերին նախատեսվում է ֆրանսիականՓՄՁ պատվիրակությունների այցը Հայաստան։ Մեկ այլպայմանավորվածությամբ՝ այսուհետև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրենց մեկամսյա պրատիկան նաև ՛՛Business France՛՛-ում անցնելու հնարավորություն կունենան։
Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնումարտագնա քարոզարշավի իրականացումը ՀԶՀ 2017 թ. Ներդրումների գծով տնօրինության ծրագրերից մեկն էր, որը կայացավ Թվինինգ ծրագրի շրջանակում՝ ՛՛Business France՛՛-իհետհամագործակցությամբ։