11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի մեսիջը Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

Վանաձորի Թատերական հրապարակը մարդաշատ էր կեսօրին: Հավաքված բազմությունը «Ծառուկյան» դաշինքի անդամներին, մասավորապես՝ Գագիկ Ծառուկյանին դիմավորեց Ծառուկյան-Ծառուկյան կոչերով:

Մինչ Գագիկ Ծառուկյանը կհասներ ամբիոնին, բազմաթիվ նամականեր փոխանցվեցին վերջինիս օգնականներին, որոնց և ԲՀԿ հիմնադիր նախագահը խոստացավ պատասխանել: Պատգամավորության թեկնածուի ելույթը պարբերաբար ընդմիջվում էր ծափողջույններով:

ԲՀԿ առաջնորդն իր խոսքում հարց հնչեցրեց հռետորական պատասխանով որեւէ մեկը չի կարող ասել, թե մեր երկրում 2009-ից հետո լավ բան է տեղի ունեցել:

Սա, փաստորեն անուղղակի հարված է ՀՀԿ առաջնորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

Վանաձորցիների ոգեւորությունը, սակայն հավաքի վերջում մարեց. հավաքվածներից շատերի ակնկալիքը չիրականացավ. ցանկություն ունեին նաև անձամբ հանդիպելու Գ. Ծառուկյանին և նրան պատմելու իրենց մտահոգությունների մասին, բայց հյուրերը արագ տեղավորվեցին մեքենաներում և մեկնեցին :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ