05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայ ուսանողներն ավելի մարզասեր են դարձել

«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն՝ ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝   հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը: «Հիմնադրամը խրախուսում է ուսանողների շրջանում կազմակերպվող միջբուհական և ներբուհական մարզական ծրագրերը, քարոզչական աշխատանքը՝ սպորտով ավելի ակտիվ զբաղվելուն […]

Քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը ձերբակալվել է Մոսկվայում

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը, ավելի հայտնի Акоп Рыжий մականունով, գրում է life.ru-ն։ Մելիքսեթյանը մեղադրվում է «Կորզում» եւ «Մարդու առեւանգում» քրեական գործերի մասով։

«Փորձում են քաղաքական արևի տակ տեղ ունենալ»

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում  անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին  հայտարարությանը: «Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում: ՀՀ բոլոր […]

«ՀՀ-ում ուժով, բռունցքով հարցեր չեն լուծվում»

Այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես կարեւոր իրադարձություն, նշեց ՀՅԴ հետ քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը. «Դա  ծրագրային համագործակցության նոր հեռանկարներ բացեց»: Արմեն Աշոտյանը  նշեց՝ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր: «Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում  ուժով, բռունցքով լուծվող հարց չկա. այս ճանապարհը հղի է ապագայի նկատմամբ ՀՀ գոյության […]

Դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ 2016 թ. քաղաքական տարվա ամփոփում. հաջորդ տարվա քաղաքական հեռանկարները. ԼՂՀ հակամարտության գործընթացը: Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ 2016թ. լրագրողական գործունեության տարվա ամփոփում. հայաստանյան ԶԼՄ-ների գործունեության […]

Իրանը և ԱՄՆ-ն փակել են իրենց դիվանագիտական ներկայացչությունները Թուրքիայում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «Diken» պարբերականը, մասնավորապես բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները: Դեսպանատան  պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Ստամբուլում, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած […]

ԻՊ-ն իր վրա է վերցրել Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը․ զլմ-ներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այդ մասին գրել է Washington Post-ը՝ իրաքյան իր աղբյուրներին հղում անելով։ Հարկ է նշել, սակայն, որ այս տեղեկատվությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։ Հիշեցնենք, որ Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել է Սուրբ ծննդյան տոնավաճառի մասնակից մարդկանց մեջ, 12 հոգի մահացել է, կա 50 վիրավոր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ