«Հավիտենականության» գաղտնիքը (տեսանյութ)
«ՀՀԿ-ի ուժը հենց նրանում է, որ այս կուսակցությունը միշտ փորձում է սովորել, տեսնել իր սխալները, խոսել խնդիրների մասին և դրանից հետո նոր միջոցառումներ ձեռնարկել, նոր քաղաքականություն մշակել և գնալ առաջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն երկար տարիների իշխանության է եղել, սակայն դեռևս խոսում է սխալներից:
Սարգսյանը նշեց, որ այսօր ընդդիմադիր համարվող ուժերն էլ ինչ-որ ժամանակ եղել են իշխանության կամ առնվազն իշխանության մեջ են: «Այդ տեսանկյունից բոլորս էլ արել ենք սխալներ, արել ենք նաև դրական բաներ»:
Դիտարկմանը, թե պետությունը կործանման եզրին է, նախկին նախարարն այսպես արձագանքեց. «Մենք չենք ասում, որ պետությունը կործանման եզրին է, ընդդիմադիրներն են ասում, իսկ ամեն մեկն ունի իր կարծիքը»:
Դավիթ Սարգսյանը մասնավորաբար բացատրեց, թե ինչ է տվել ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին:
Մանրամասները՝ տեսանյութում: