11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Հաց բերողը» բոյկոտում է հոգեւորականներին

Մինչ մամուլն ու հանրությունը մեղադրում էր եկեղեցուն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» գործով լռություն պահպանելու եւ որեւէ դիրքորոշում չհայտնելու համար , ով ի դեպ, հոգեւոր սպասավոր է` սարկավագ, Արթուր Սարգսյանը մի քանի անգամ հրաժարվել է ընդունել բանտախցում իրեն այցելության գնացած հոգևորականին: Պատճառը հայտնի չէ, թե ինչու է  «Հաց բերողը» հրաժարվել հոգեւորականի հետ հանդիպումից: Գուցե չի վստահում կամ վիրավորված է: Henaran.am-ը հարցի շուրջ փորձեց զրուցել Արթուր Սարգսյանի պաշտպան՝ Տիգրան Եգորյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց  հեռախոսազանգերին:

Հավելենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Սարգսյանի առողջական վիճակն արդեն լավ է: Նա լիարժեք սնունդ է ընդունում և զրուցում իրեն այցելողների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ