20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ վատ է որ վարչապետերը նվագում են. Հրանտ Բագրատյան

«Չեմբերռլենի մասով ոնց ուզում եք, հասկացեք։ Իսկ ինչ վերաբերում է նվագելուն, ի՞նչ վատ է որ վարչապետները նվագում են»,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով օր երաժշտական կատարմանը, որ տեղադրվել էր համացանցում ու մակագրվել՝ «Մեր պատասխանը Չեմբեռլենին», և տեսակետին, թե սա պատասխան է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հարցին, թե հաշվի առնելով ներկա և նախկին վարչապետերի երաժշտական հմտությունները, արդյոք պատրաստ է քաղաքականությունից դուրս նրանց հետ նվագել, նա պատասխանեց.
«Ինչու չէ, դա, ի՞նչ հարց է»:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա նա ասաց, որ պետք է մարդկանց հասկացնել, որ ընտրակաշառքով ընտրություն անել պետք չէ: «Անհնարին է, որ ՀՀԿ-ը գնա փոփոխությունների, մարդիկ պիտի սա հասկանան»:
Նա նկատեց, որ իրենց հիմնական մրցակիցները ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են, այսինքն՝ իշխանությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ