06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Եթե անգամ մեռնենք

Մահը սարսափելի բան է, բայց նույնիսկ եթե մենք մեռնենք Տեր Հիսուսը խոստացավ մեր կյանքը կրկին վերականգնել, եթե մենք հետևենք իրեն: Մի անգամ երբ ՆԱ խարազանով վռնդում էր տաճարի վաճառականներին, հրեաները հարցրին, թե «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Տերն ասաց. «Քանդեցեք այդ տաճարը, եւ երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Նա […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դոն Պիպոն կրիմինալ չի /տեսանյութ/

«Այսօր Հայաստանում շատ մարդիկ հագնում են պետական շինելը ու իրենց կրիմինալ են հաշվում՝ վիրավորում են հանցագործ աշխարհին առաջին հերթին: Դոն  Պիպոն կրիմինալ չի, նրա մեջ ես տեսել եմ միայն լավ մարդու ու ճանաչում եմ 1996 թվականից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ է բացել. Հայկական կողմը պատասխանել է

Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածներում  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Արմավիրի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց […]

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 17.52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13.52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.700 և արևելյան երկայնության 42.930 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է զոհվել

Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ […]

Ռուսաստանում միկրոավտոբուս է վթարվել․ տուժածները Հայաստանի քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. […]

«Հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև»

«Ժամանակը ցույց կտա, թե Ծառուկյանի վերադարձով մեր քաղաքականության մեջ ինչ կփոխվի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ընդգծելով՝Ծառուկյանի մրցակցությունն ընտրություններին՝ կապահովի  արժանի մրցակցություն ՀՀԿ-ի հետ: «Բնական է, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև» – նշեց Վահան Բաբայանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված