29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել  է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում  մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները եւ դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ  այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու  իր հանձնառությանը»:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել եւ ընդլայնել ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ