06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հետախուզվողը հայտնաբերվեց Գառնի գյուղում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 39-ամյա Վահե Վ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա 2016 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:

Քննարկվել են Հայաստանի մարզերում հողերի աղտոտվածության հետազոտության արդյունքները

Հունվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի հանքշահագործվող տարածքների հարակից համայնքներում հողի և խմելու ջրի աղտոտվածության խնդիրների առնչությամբ  հերթական քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկիայացուցիչները, բնապահպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Քննարկվել են ՀԱՀ […]

«էական չէ` կմասնակցի՞, թե՞ ոչ»

Մամուլում    լուրեր են շրջանառվում՝ հնարավոր է՝ ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցի առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Հարց է առաջանում. եթե այդպիսի բան լինի, ՀԱԿ-ի ընտրազանգվածը կպակասի՞, թե՞ ոչ: Քաղաքագետ Ռուբեն Նեհրաբյանը կարծում    է՝ Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հանգամանքը առանձնապես չի ազդի ՀԱԿ-ի իմիջի վրա: «Չեմ կարծում, որ նրա մասնակցությունը կամ չմասնակցելն էական ազդեցութուն կունենա: Իմ տպավորությամբ՝ ՀԱԿ-ի […]

Ուշադրություն. ջերմաստիճանը կբարձրանա

Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով […]

«Թրամփը դեռեւս այդ քայլն անել չի պատրաստվում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ներկա պայմաններում Աֆղանստանից զորակազմը դուրս հանելու մասին հնարավոր որոշումը կհանգեցնի  իրավիճակի սրմանը.ահա այս համոզմանն է  ՌԴ ԱԳՆ: «Որքանով ես գիտեմ, Թրամփը դեռեւս այդ քայլն անել չի էլ պատրաստվում,  ինչն, իսկապես, տրամաբանական է, քանի որ եթե նա  ներկա պայմաններում որոշի զորակազմը դուրս հանել, ապա ամեն ինչ,  միանշանակ, կփլուզվի։ Մենք այդ մասին […]

Պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները. վարչապետը` Մեդվեդևին (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված […]

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և  Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց  են ունեցել: Վերջիններս քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները կարևորել էն Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ […]

Իշխան Զաքարյանն արձակուրդում է

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը գլխավորելու է […]

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի և Արարատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ