25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրություններից առաջ կամ որսից հետո (տեսանյութ)

«Մենք ունենք մի քանի պայմանագրեր, որոնք այս ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունն են սահմանափակում, մենք նախատեսում ենք մեր ինքնիշխանության համար նման խոչընդոտներ հանդիսացող դրույթների առնվազն վերանայում: Նախատեսում ենք ռազմականացված բնակավայրերի կոնցեպտի ներդրում, որը նախատեսում է իսկապես լուրջ մասնակցություն սահմանում ապրող մարդկանց բանակաշինության ու պաշտպանության գործում, նախատեսում ենք անցում պրոֆեսիոնալ բանակի»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ, ներկայացնելով անվտանգության ոլորտում իրենց ծրագրային դրույթներն, ասաց «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:

ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածու Արթուր Եղիազարյանն ընդգծեց, որ իրենց ծրագրով ասում են, թե եթե Ադրբեջանը նավթ ունի, ապա մենք ունենք մտավոր ունակություններ, և մենք պետք է պաշտպանողական մարտավարությունից անցնենք հարձակվողական կանխարգելիչ  գործունեությանը: «Պիտի լինեն պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, պրոֆեսիոնալ բանակը պետք է պահի հայոց սահմանը, բայց խնդիրների ժամանակ մոբիլ ստորաբաժանումները պիտի դրվեն, ավելի գումարտակային, մեծ կազմերով, ամեն մի զորամիավորման կազմում  արագ արձագանքման խումբ պիտի լինի»,-ասաց Ա. Եղիազարյանը:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը շեշտեց, որ ՀՀ սահմանների ներսում անվտանգության խնդիրները համարում են կարևոր՝ արտաքին անվտանգության մարտահրավերները լուծելու համար: «Կոռուցպիան համարում ենք ազգային անվտանգության սպառնալիք, ինչի ականատեսը եղանք ապրիլին: Մենք նաև գտնում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում, և որ շփման գծում պիտի սահմանապահներ լինեն»: Այս ամենի համար Վ. Ենգիբարյանի խոսքով՝ 200 միլիոն դոլար է պետք, ինչը հնարավոր է գտնել նախ ստվերի մի փոքր տոկոս կրճատելով: «Հայաստանը պետք է ձեռնարկի բանակցություններ ՀԱՊԿ-ի հետ, որպեսզի գիտակցենք, թե ի վերջո որն է լինելու մեր դերը ՀԱՊԿ-ի մեջ»,-նկատեց նա:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն ասաց, որ ընտրություններից առաջ և որսից հետո ամենաշատ ցանկություններն ու կենացներն են հնչում, նաև ստերը, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն: «Ո՞ւմ հաճելի չէ կրկնապատկել հայկական բանակը, ունենալ պրոֆեսիոնալ բանակ, զենքի արտադրություն, ամբողջ ազգը դարձնել բանակ, բայց խոսել զենք արտադրելու մասին, երբ մեր երկրի գիտության ծախսերը շատ քիչ են… միայն 16 տարեկան 3800 տղա է լքել Հայաստանը նախորդ տարի»,-հայտնեց Ա. Մանուկյանը:

Ա. Մանուկյանն ասաց, որ իրենց ծրագիրը խոստումներից չի կախված, այլ ռեալ քայլեր են առաջարկվում:

 

17351237_1249355641779583_2133653333_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ