06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՃՏՊ Երևանում. հոսպիտալացվել է 6 անձ, այդ թվում՝ 3 երեխա (ֆոտո).shamshyan.com

Երևանում երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 25-ամյա Ռուբիկ Մկրտչյանի վարած Վազ 21214 մակնիշի 87 ՏF 007 համարանիշի և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Արեն Մարտիրոսյանի վարած Audi մակնիշի 04 RR 022 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի […]

Պատմում է քառօրյա պատերազմի հերոսների մասին

Հունվարի 23-ին Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես […]

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել: Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասում է «Ահա ձեզ իշխանություն տվի … թշնամու ամբողջ զորության վրա։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղկ 10:19): Տերը սա միայն առաքյալներին չի ասում, այլ բոլոր մարդկանց, քանզի մի այլ տեղ ասում է «ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին» (Մարկոս 13:37): […]

Հովիկ Աբրահամյանը հաստատում է` լքում է ՀՀԿ-ը. Aravot.am

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

Հունվարի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 444 երեխա

Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 444 երեխա՝ 221 տղա, 223  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33208 քաղաքացի:

Ում կմիանա Լյուդմիլա Սարգսյանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դեռ պարզ չէ, թե որ դաշինքի ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Henaran.am-ի թղթակցին նա ասաց, որ դեռևս հստակ չէ, բայց ամենայն հավանականությամբ կհամագործակցի «Ծառուկյան» դաշինքի հետ: Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք  է լինելու իշխանությանը: «Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 […]

«Ծառուկյան» դաշինքը շոկ է առաջացնելու. Ժողովուրդ

«Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլևս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ: Թերթի աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես […]

Խաչատուր Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սուքիասյանները խոր որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ: Հասկանալի է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ