Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում` լուրը հաստատեցին ԱԱԾ լրատվության բաժնից: «Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշեցին ԱԱԾ-ից: Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին





































