«Հիմա 99 տոկոսով այդ տարածքներն արդեն թշնամունն են՝ բերել զինտեխնիկան լցրել են ու մեր հողն են վայելում». Որոտանի բնակիչ
Սյունիքի մարզում հայկական բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում Շուռնուխի, Որոտանի ու մի քանի այլ բնակավայրերի բազմաթիվ տներ կա՛մ մնալու են թշնամուն հանձնված տարածքներում, կա՛մ դառնալու են թշնամու համար թիրախ։ Դեկտեմբերի 23-ին ադրբեջանցիները հայկական դիրքերում հարմար տեղավորվելուց հետո, մտել էին գյուղ և իրենց հսկողության տակ հայտնված բնակիչներին մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, ասել էին, որ 1 ժամում լքի տունը։ […]





































