05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս փաստը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։

Ըստ Արաքսյա Կիրակոսյանի՝ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։

Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղում:
2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):
2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:

2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։  

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ