16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին․ ոստիկանության մայոր

Ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:

Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ