23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Չավուշօղլուն Սոչիում Լավրովի հետ կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի թեման

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ […]

Այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, այս մասին հաղորդում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է», – նշել է Ավինյանը

Հիմա ընտրության վա՞խտն ա, թուրքը հասել է Սևան. Նիկոլի հետ ընտրությունների գնալու չկա

Փաշինյանն ուզում է պատերազմի արդյունքներն օրինականացնել ժողովրդի ձեռքով։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ արտահերթ ընտրությունները հարկավոր են միայն Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունը պահպանելու համար։ «Հիմա ընտրության վա՞խտն ա, թուրքը հասել ա Սևան։ Նիկոլի հետ ընտրությունների գնալու չկա, բանակցելու չկա»,- ասել է նա։ ՀՀԿ փոխնախագահը նկատել է, որ […]

«Նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվովականների մասին»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։ Հետո նորից նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվովականների մասին։ Հետո կրկին սրանց բարոյազուրկ զանգվածն […]

Նիկոլն իսկապես ՀՀ իդեալական ղեկավար է… ադրբեջանցիների և թուրքերի համար. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Նիկոլի երեկվա հարցազրույցի միակ կարևորն այն խոստովանությունն է, որ Սյունիքը պաշտպանող ռազմավարական կարևոր դիրքերը, մեր ճանապարհները հանձնվել են թշնամուն «բանավոր ըմբռնմամբ»։ Եթե չհասկացաք, թե սա ինչ է նշանակում, այլ ձև բացատրեմ… Իլհամն ասել ա Նիկոլին. «Սիքտիր եղիր այս, այս և այս դիրքերից»։ Ու Նիկոլը սուսուփուս սիքտիր ա եղել։ Նիկոլն իսկապես […]

«Թուրքերը եկել են, Որոտանի 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են». Առուշ Առուշանյան

Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել: «Վտանգը ինչ կար, սպասվում էր, էդ նույնն է: Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են: Այսինքն՝ գյուղի մի հատվածը վերցնում են, ու մի քանի մետրի […]

Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների. Հայկ Մամիջանյան

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել (իսկ որոշ դեպքերում պարզապես առևանգել են) ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների»: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ