23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան». Արա Այվազյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ քննարկում է ընթանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի մասնակցությամբ: Քննարկման միայն առաջին 10 րոպեներն էին բաց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հանդիպման նպատակն է՝ Արտգործնախարարության գործընկերների հետ վերլուծել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքները, դրանից բխող հետագա հնարավորություններն ու քայլերը, նաև ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող քայլերը՝ ինչպես գործադիրի կողմից իրականացվող, այնպես էլ՝ թե ինչ կարող է անել խորհրդարանական դիվանագիտությունը:

«Հանդիպումն անցկացվելու է փակ, որպեսզի անկաշկանդ ու դետալային քննարկում ունենանք»,- պարզաբանեց Ռուբեն Ռուբինյանը:

Արա Այվազյանն էլ կարևորեց ակտիվ շփումները հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադարձությունից հետո:

«Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և ԼՂՀ մուտք գործեցին ՌԴ խաղաղապահ ուժերը: Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող: Այս կապակցությամբ ՊԲ-ն և Արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ամբողջովին դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության մի քանի դրույթների շարունական խախտումներով: Դրանք նախ և առաջ վերաբերում են հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, ըստ որոնց՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում և ամբողջովին դադարեցնեն կրակը, վերադարձնեն գերիներին և պահվող անձանց»,- նշեց Արա Այվազյանը:

Ըստ արտգործնախարարի, որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, որի հետևանքով գերվարվել էր 64  զինծառայող: Նրանց հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը  խախտում է ոչ միայն եռակողմ հայտարարությունը, այլ ժնևյան կոնվենցիաները:

Նրա բնորոշմամբ, այս գործընթացները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության համար ներդրած ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանադառության, հայատյացության քաղաքականության շարունակությունը:

«Հայաստանում ամենաբարձր մակադակով հետապնդում են ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին հայտարարեց վարչապետը եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, վստահորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում տնտեսական և ենթակառուցվածքների փոխշահավետ օգտագործման համար, սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման հետևանք է, դեռևս որևէ հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության դիրքերից: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակելու Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան քայլեր»,- եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ