Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Կամբոջայի դրոշով “Vera” բեռնատար նավը, որը Ռուսաստանից ուղեւորվելիս է եղել թուրքական Ալիագա նավահանգիստ, խորտակվել է Թուրքիայի սեւծովյան ափի մոտ, հայտնում է “РИА Новости”-ն: 2 նավաստի փրկվել են, անձնակազմի 9 անդամներ անհայտ կորած են համարվում: “ИТАР ТАСС”-ի հաղորդմամբ` բեռնավորված նավը շարժվել է Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներից մեկից եւ խորտակվել Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու եղանակային վատ պայմանների պատճառով: […]