Սենատորներ Մենենդեսը եւ Քըրքը կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման նորացված բանաձեւը

Սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Մարկ Քըրքը, ով Սենատում է անցյալ տարվանից, կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման նորացված բանաձեւը, հայտնում է Հայ Դատի ամերիկյան գրասենյակը:
2 սենատորները փնտրում են հովանավորներ` ցեղասպանության կանխման միջոցների համար, որը , ըստ բանաձեւի ներկայացման, վերաբերում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի ղեկավարն է Ջոն Քերրին: Այս բանաձեւը կներկայացվի վիճարկվող ընտրական տարվա ընթացքում` Թուրքիայի եւ նրա` Կապիտոլիումում մի շարք նախկին ընկերների հետ աճող լարված հարաբերությունների ֆոնի վրա:
Ամերիկայի հայերը եւ ցեղասպանություններին դեմ ակտիվիստները խրախուսվում են կապ հաստատել սենատորների հետ` այս օրենսդրության հովանվորները դառնալու նպատակով:
Հայ Դատի ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալությու է հայտնել սենատորներ Մենենդեսին եւ Քըրքին` Ամերիկային ճիշտ ուղու վրա դնելու համար եւ նշել, որ իրենք պատրաստ են աջակցել նրանց: