Թագուհի Թովմասյանը 1 մլն գրավի խնդիր չունի` մտածում է առաջադրվել
“Ժողովուրդ” թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ինքն ընդգրկվելու է որեւէ քաղաքական ուժի համամասնական ցուցակում: Շրջանառվում էր, որ Թագուհին կհամալրի “Ազատ դեմկրոտների” համամասնական ցուցակը:
“Ես մտածում եմ, որ եթե առաջադրվեմ, ապա միայն մեծամասնական ընտրակարգով”,- ասաց Թովմասյանը: Թագուհին ծննդով Գեղարքունիքի մարզից է, եւ ցանկություն ունի առաջադրվելու թիվ 23 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Սեւան, Ճամբարակ, Վարդնեիս քաղաքները եւ 48 գյուղական համայնք:
“Դեռ չեմ որոշել, մտածում եմ արժե պայքարել այս իրավիճակում, թե չէ”,-ասաց մեր գործընկերուհին: Նա չի մտահոգվում մրցակիցներից: “Արդեն պարզ է այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի թեկնածուների անուններ շրջանառվում են, բայց չեմ կարծում, որ այդքան ուժեղ թեկնածուներ են նրանք”,-ասաց անկուսակցական լրագրողը` նշելով, որ 1 մլն գրավի վճարման խնդիր չունի: