08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Իրանը սանկցիաներին սանկցիաներով է պատասխանում

Իրանի նավթի նախարար Ռուստամ Քաշեմին հայտարարել է, որ իրենց դեմ ուղղված սանկցիաներին իրենք էլ սանկցիաներով կպատասխանեն, հայտնում է “Reuters”-ը: Իրանն արդեն սահմանփակել է նավթի մատակարարումն այն երկրներ, որոնք տնտեսական սանկցիաներով սպառնացել են իսլամական հանրապետությանը: Նախարարը նշել է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը Իրանի տնտեսությանը մեծ վնասներ չի հասցնի: “Մենք ունենք մեր շուկան, եթե նույնիսկ դադարեցնենք […]

ՀՀԿ-ում անդամագրության կարգը կատարվում է օրենքով սահմանված կարգով. Արտակ Զաքարյան

‘Խորհրդարանը ծեր կամ երիտասարդ չի լինում, խորհրդարանը օրենսդիր մարմին է, որն ամբողջ հասարակության շահերը պիտի արտահայտի, և հստակ ապացույցներ չկան` ծեր խորհրդարանն է լավ, թե երիտասարդը, անփորձը թե փորձառուն’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով խորհրդարանը երիտասարդ կադրերով համալրելու մասին շրջանառվող լուրերը: Նրա խոսքով` գոյություն ունի սերնդափոխության խնդիր, որը հաջողությամբ իրականացվում […]

Ամենօրյա հսկողություն` հանրակրթական դպրոցների ճաշարաններում

‘Վարչական շրջանների և համապատասխան կառույցների հետ մենք պետք է շարունակենք աշխատանքը դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառների ուսումնասիրման նպատակով,  եւ հնարավորինս աջակցենք այդ ընտանիքներին’,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը : Հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում […]

ՀՀ վարչապետը՝ ճգնաժամ ծնող ճեղքվածքներից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 29-ին Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել “Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները և հնարավորությունները” թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Հեֆֆերնը և Պետրի Օլավի Սալոն: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, […]

Կօգնեն արյան քաղցկեղով տառապող երեխաներին

2008թ-ին  ստեղծված “Օգնեմ” հիմնադրամը  օգնում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այս պահին հիմնադրամի միջոցներով բուժվում է 27 երեխա: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց  “Օգնեմ” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: Ըստ Գյանջումյանի, “Օգնեմ” հիմնադրամի կողքին  ստեղծման առաջին օրերից եղել  է “Նվիրիր կյանք” հիմնադրամի նախագահ , ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նա բավարար ուշադրություն է դարձրել […]

ՀԱԿ-ը պատրաստ է “խաղալ վատ կանոններով”. Խաչատուր Սուքիասյանի հարցը չի քննարկվել

Կոնգրեսում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման հարցի շուրջ քննարկումները դեռեւս չեն ավարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Այդ քննարկումները կան: Կենտրոնական շտաբի մոտեցումն այն է, որ բոլոր 41 ընտրատարածքներում ճիշտ կլինի, որ առաջադրենք թեկնածուներ”,-ասել է Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը հանդես եկավ ԸՕ բարեփոխման շուրջ ընդհանուր պլատֆորմ ստեղծելու առաջարկով: Զուրաբյանի […]

Կռիվ “Պուտին”-ի համար

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը եւ ԱՊՀ երկրների  երիտասարդական միությունը վրդովմունք են հայտնում կապված հայկական ԶԼՄ-ներում վերջերս հայտնված այն տեղեկության հետ, որի համաձայն հունվարի 31-ին Երեւանում բացվում է “Պուտին” ակումբը: ԱՊՀ երկրների  երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշել է, որ տարբեր կազմակերպությունների եւ անհասկանալի մարդկանց միջեւ անհաջող մրցակցություն է սկսվել` ԱՊՀ երկրների  երիտասարդական միությունից ակումբի […]

Սաակաշվիլին փորձում է միանգամից “2 նապաստակ սպանել”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կընդունի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 2-ն էլ արդեն բազմիցս հանդիպել են, սակայն սա կլինի առաջին պաշտոնական հանդիպումը Օվալաձեւ սենյակում: Այս հանդիպումը կարեւոր քաղաքական իրադարձություն են համարում, քանի որ առջեւում են խորհրդարանական  ընտրությունները Վրաստանում` աշնանը, եւ նախագահականը` 2013-ին: Դիտորդները դիտարկում են այս հանդիպումը նաեւ Արեւմուտքի եւ Իրանի հարաբերություններում առկա հակամարտության […]

Լեւոն Զուրաբյանը սպառնաց լրատվամիջոցներին

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց, որ ասուլիսի ավարտից հետո, որը դեռ ընթացքի մեջ է, կայանալու է քաղխորհրդի նիստը, որում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տեսակետները: ՀԱԿ համակարգողի խոսքով, համամասնական ցուցակների հարցը դեռեւս չի քննարկվել, թեեւ  առանձին կուսակցություններ ներկայացրել են իրենց տեսակետները համամասնական ցուցակների հարցում: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ “վերջերս շատ լրատվամիջոցներ […]

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ