Գիտնականները նոր տեսակի մարդու մնացորդներ են հայտնաբերել

Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են հնագույն մարդկանց մնացորդներ, որոնք իրենց մեջ միաձուլել են ժամանակակից մարդու եւ Homo տեսակի հնագույն ներկայացուցիչների հատկությունները եւ բնակվել են ժամանակակից Չինաստանի տարածքում 14-15 հազար տարի առաջ: Այս տեղեկությունը հրապարակել է “PloS One” ամսագիրը:
Հետազոտական խմբի ղեկավար Դարրեն Քարնոն նշել է, որ մնացորդները կարող են պատկանել մարդու ինչ-որ անհայտ տեսակի, որին հաջողվել է ապրել մինչեւ սառցե դարաշրջանի վերջը: Մյուս կողմից` դրանք կարող են լինել Աֆրիկայի գաղութարարների նախնիները, որոնք անատոմիական տեսանկյունից տարբերվել են ժամանակակից մարդուց եւ իրենց ավանդն են ունեցել մարդկության գենի մեջ:
Քարնոն եւ նրա գործընկերները հետազոտել են հնագույն մարդկանց մի քանի արտասովոր կմախքներ, որոնք հայտնաբերվել են Չինաստանում վերջին 30 տարվա ընթացքում:
Հետազոտության հեղինակները շատ են հետաքրքրված այս մնացորդներով, քանի որ գանգերը ոչ սովորական կառուցվածք ունեն: Նրանց խոսքով` դրանք կազմված են տարրերից, որոնք կառուցվածքով համընկնում են ժամանակակից մարդու նույնատիպ ոսկորների հետ, իսկ մյուս մասը` Homo տեսակի ավելի հին ներկայացուցիչների գանգի ոսկորների հետ:
Հետազոտողները դրանց անվանել են “մարդիկ` Կարմիր Եղջերուի քարանձավից”, քանի որ մնացորդների կողքին գտնվել են կարմիր եղջերուների ոսկորներ, որոնք անհետացել են Չինաստանի տարածքից մի քանի հազարամյակ առաջ: