07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եգիպտոսն իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից /վիդեո/

Եգիպտոսը եւս իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի արտաքին քաղաքականության վարչության այս քայլը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Զինվորակնները, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ալ-Ասադին, մի քանի օր շարունակ ռմբակոծության են ենթարկում Հոմս քաղաքը եւ մի շարք այլ բնակավայրեր, որոնք համարվում են ընդդիմության կետերը: Ավելի վաղ Սիրիայից իրենց դեսպաններին ետ […]

Երիտասարդ ՀՀԿ-անները վերապատրաստվում են քաղաքական մենեջմենթի եւ հաղորդակցության ոլորտներում

Փետրվարի 17-19-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ‘Հաջողակ կուսակցական աշխատանք. կուսակցության կառավարում եւ հաղորդակցություն’ խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ ‘Կոնրադ Ադենաուեր’  գերմանական քաղաքական հիմնադրամը։ Ինչպես նշեց ‘Կոնրադ Ադենաուեր’  հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը, հիմնադրամի համագործակցությունը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ բավականին արդյունավետ է. ‘Երեք տարի շարունակ ‘Կոնրադ Ադենաուեր’ հիմնադրամը համագործակցում է ՀՀԿ […]

ՀԱԿ-ը կկրկնապատկի իր վստահված անձանց թիվը. Լեւոն Զուրաբյան

Այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսշը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի բոլոր 41 ընտրատեղամասերում: ՀԱԿ համակարգողը շեշտել է, որ դա  թույլ կտա ՀԱԿ-ին` վստահված անձանց քանակը ավելացնել երկու անգամ:  “Փաստորեն, մենք 4000 մարդ կարող ենք ունենալ ընտրատեղամասերում”,-նշել է Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողն ասել է, […]

Հայաստան է ներկրվել բարձրորակ պարարտանյութ

Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի ‘Կարմիր բլուր’ կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյութի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից: Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 […]

Փոխըմբռնման հուշագիր` հանուն ՄԿՈՒ-գործատու հարաբերությունների ակտիվացման

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ “Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն  ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու  արժանապատիվ զբաղվածության ապահովմանը: Հուշագրով նախատեսվում է […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՊՆ ԶՈՒ հավաքին

Ինչպես Henaran.am-ին է հաղորդում ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին […]

Դիվանագիտական նոր դպրոցում առաջին անգամ դասախոսել է Էդվարդ Նալբանդյանը

Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ հանդես եկավ  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից  լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում: Շնորհավորելով դիվանագիտական դպրոց […]

Բակո Սահակյանի հայտարարությունը խեղաթյուրել են

Հունաստանում ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ: ‘Մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչեւ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը եւ Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ […]

“Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”. Ալիկ Սարգսյանը մեկնաբանում է Մարգար Օհանյանի հայտարարությունը

“Ես սարքելուց շատ հեռու եմ, կյանքում  ոչ մեկի գլխին չեմ սարքել, ուր մնաց` իրա, էդքան բան կարամ ասեմ: Սարքելը ինձ հատուկ չէ, հարիր չէ ոչ մի նորմալ մարդու: Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”,-Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով քիչ առաջ դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի արած հայտարարությունը, ասաց ՀՀ նախկին […]

Լրագրողը դարձավ “Ժառանգության” հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է ‘Ժառանգություն’  կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին: Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում ‘Ազգ’ (1993-98),’Առավոտ’ (1999-2003) ‘Հրապարակ’ (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար: Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված