Զատկի ձուն ` միայն կարմիրով
Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ “նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը։ Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Զատիկը տոնելու է ապրիլի 8-ին: […]





































