31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Նորվեգացի հոգեբաները եւ սեքսոլոգները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց մոտ սեքսուալ ակտիվության գագաթնակետը տարվա տարբեր եղանակներին է լինում:

Պարզվել է, որ աղջիկներին սեքսուալ հարաբերություններն ավելի շատ անհրաժեշտ են գարնանը, հատկապես` ապրիլին եւ մայիսին, իսկ ահա տղաներին` շոգ օգոստոսին:

Մասնագետների կարծիքով` աղջիկներն ավելի սիրատենչ են դառնում արեւային լույսի պատճառով, ինչը նպաստում է հորմոնների  առաջացմանը, որոնք պատասխանատու են սեռական ցանկությունների համար: Իսկ ահա տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնն արտադրվում է մշտապես, դրա համար էլ նրանց սեռական ցանկություններն այնքան էլ կախված չեն տարվա եղանակից: Սակայն ամառվա վերջին նրանք սեքսի ուժեղ ձգտում են ունենում, ինչը կապված է արձակուրդների շրջանի հետ:

Հետազոտողները բավականին զարմացել են, որ 2 սեռերի սեքսուալ ակտիվության գագաթնակետերը չեն համընկնում իրար հետ ժամանակային առումով, քանի որ նախկինում կարծիք կար, որ դրանք նույն ընթացքում են տեղի ունենում: Սակայն մի բան, այնուամենայնիվ, համընկել է հետազոտության մեջ` 2 սեռերի  սեքսուալ ցանկությունների անկումն էլ տեղի է ունենում դեկտեմբերին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ