11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանից փաստ է ուզում` ՀԱԿ-ը չի զիջելու

“Իմ լիազոր ներկայացուցիչը մոտ 20 րոպե առաջ զանգահարել է թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողով եւ այնտեղ ասել են, որ ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի ստացվել: Քանի դեռ “de ure” որեւէ փաստ չկա, ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում իր օգտին թեկնածությունը հանելու “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը: […]

ԲՀԿ-ի “տրյուկը” կարծես թե հաջողվում է

ԲՀԿ դիրքորոշումը անհասկանալի է, ակնհայտ գնում է ժողովրդին խաբելու երեւույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ “բարգավաճականները” հինգ տարի լինելով իշխանություն ու օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրեց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունը ուզում են գցել ՀՀԿ վրա: ՛՛ ԲՀԿ-ի հիմնական խաղը դրա վրա է գնում` […]

“Ժառանգությունը” զիջեց, բայց 2009-ի սխալը չի կրկնի

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է  ինքնաբացարկ հայտարարել եւ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի օգտին հանել իր թեկնածությունը: “Ժառանգությունը” ցանկանում է  մեծամասնական ընտրապայքարում ընդդիմության միասնական թեկնածուներով պայքարել` հաղթական ելք ապահովելու համար: Բանակցությունները, ինչպես արդեն հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյունք չեն տվել:  Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգութունը” մեծահոգաբար զիջել է թիվ 7-ում`ակնկալելով ՀԱԿ-ից պատասխան […]

Ընդդիմադիրը առանձնացրեց երրորդ նախագահին` առաջինից ու երկրորդից

՛՛Ցուցակների կազմման տեխնիկական աշխատանքը բավական աշխատատար էր, հիմա երեւի կսկսվի ավելի ակտիվ քարոզչություն՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները օգտագործում են իրենց լծակները, սակայն դա պետք է չափի սահմաններում լինի, եւ բնականաբար մյուս ուժերը դա հաշվի առնելով են գնում ընտրությունների: ՛՛Մենք ամեն […]

Նախագահի կինը հաջողություններ է գրանցում մոդայի ասպարեզում

Դուբայում անց է կացվել Ռամզան Կադիրովի կնոջ` Մեդնիի հիմնադրած “Firdaws” մոդայի տան “Լեդի Չեչնիա” հավաքածուի ցուցադրությունը, տեղեկացնում է “AFP”-ը: Այս ցուցադրությունը 2009-ին հիմնված մոդայի տան առաջին ցուցադրությունն է եղել Չեչնիայի սահմաններից դուրս: Մեդնի Կադիրովան նշել է, որ սա “աշխարհը գրավելու` Մերձավոր Արեւելքի նորաձեւության առաջին քայլն էր”: Ընդհանուր առմամբ Դուբայում ցուցադրվել են  ամենօրյա եւ երեկոյան 70 […]

Երիտասարդ գիտնականները կոչով դիմում են բոլոր քաղաքական կուսակցություններին

՛՛Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում՛՛ /ՊԳՖԱ/  ֆեյսբուքյան նախաձեռնությունն արդեն մեկ տարի գործում է: Նրանում ընդգրկված են երիտասարդ գիտնականներ, որոնք օրերս հանդես են եկել քաղաքական կուսակցություններին ուղղված կոչով, որում մասնավորապես ասվում է. ՛՛Առաջարկում ենք ձեր նախընտրական և ընդհանուր ծրագրերում ներառել գիտության ֆինանսավորմանն առնչվող հետևյալ կետը. Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) առնվազն 1 տոկոսը, հետագայում տարեկան 0.2 […]

Իշխանափոխություն պահանջողը` ընդդիմադիր է, չպահանջողը` չգիտեմ. Արամ Մանուկյանը չի պատրաստվում զիջել

“Ես խնդիր ունեմ ժողովրդից ստանալ քվե` աջակցելու այս իշխանություններից ազատվելու խնդրին: Այս չորս տարիների ընթացքում, որ ես պայքարել եմ հրապարակներում, ամենեւին մրցակից չէ, որ ունեցել եմ, ես ունեմ խնդիր` նպաստել իշխանափոխությանը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով Արաբկիր համայքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ընդդիմության մի քանի թեկնածուների առաջադրման […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը

Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնած քննարկմանը հրավիրված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը թիվ 7 ընտրատարածքից հանում է իր թեկնածությունը: Հիշեցնենք, վերջինս առաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Հովհաննիսյանը նշել է, որ նախապես կոչ էր արել, որպեսզի ընդդիմադիր ուժերը քննարկեն ստեղծված իրավիճակը, փորձելով օպտիմալ ելք գտնել, սակայն […]

Թագավորական հարսանիքի տարելիցը կտոնեն գեյ-շքերթով

Ուելսի հյուսիսում գտնվող Անգլսի կղզու բնակիչներն արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի մեկամյակը նշում են գեյ-շքերթով, գրում է “The Daily Telegraph”-ը: Կղզում ամենամյա գեյ-շքերթի կազմակերպիչները հայտնել են, որ այս տարի 2 շաբաթով կտեղափոխեն միջոցառման օրը, որպեսզի այն համընկնի թագավորական հարսանիքի տարելիցի հետ: Կազմակերպիչներից մեկը կարծիք է հայտնել, որ դա կնպաստի ռոմանտիկ մթնոլորտի ստեղծմանը: Նա նշել […]

Սաթիկ Սեյրանյանը հավատում է, որ ընտրողը չի ծախվի մի քանի կգ երշիկի գնով /վիդեո/

Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը որեւէ դժվարություն չի տեսնում նախընտրական քարոզարշավը, պատգամավորի աշխատանքն ու փոքրիկ որդու` Արամի խնամքը համատեղելու մեջ: Ի դեպ, Սաթիկի հետ մեր հանդիպումն էլ համատեղման կարգով էր` եւ հարցազրույց տվեց, եւ որդուն զբոսանքի դուրս բերեց: “Ոչ թե հոգսս է շատացել, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ