18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Բարձրաստիճան այրերն այցելեցին ‘Եռաբլուր’ /վիդեո/

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է ‘Եռաբլուր’ զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ‘Եռաբլուր’-ում էն  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բաքո Սահակյանը,  ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Henaran.am-ին հաղորդում […]

’’Բանակի ձեռքբերումները չնկատելը սրտի եւ մտքի տեսողության հարց է՞ …/վիդեո/ /

Հայոց բանակն այսօր  20 տարեկան է: Անկասկած, Հայոց պատմության հազարամյա ընթացքի համեմատ, սա շատ փոքր ժամանակահատված է: Փոքր է նաև մեր ունեցած զինվորների թիվը, եթե համեմատելու լինենք Տիգրան Մեծի, Արտաշեսի, Տրդատի, և այլ մեր մեծանուն արքաների գլխավորած բանակների հետ: Փոքր է նաև մեր պետությունը: Բայց այս ամենին  հակառակ` մեծ են Հայոց բանակի անելիքներն ու պարտավորությունները հայ ժողովրդի […]

Սիրիայում իրավիճակը սրվում է /վիդեո/

Ըստ վերջին տվյալների` 2 օրվա ընթացքում Սիրիայի անվտանգության ուժերի կողմից սպանվել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմադիրներից գրեթե 120 մարդ: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, Սիրիայում գտնվող Արաբական երկրների լիգայի դիտորդները հայտնել են, որ այս շաբաթ  բռնությունների նշանակալի աճ է գրանցվել: Խոսքը հիմնականում վերաբերում է Հոմս եւ Համա քաղաքներին: Նախօրեին սիրիական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին […]

Մեկնարկը կտրվի համագումարով. ՀՀԿ-ն ինքնամաքրվում է

Henaran.am –ի ունեցած տեղեկություններով, ՀՀԿ 13-րդ համագումարը, որի ընթացքում հստակեցվելու են սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, տեղի կունենա մարտի 15-20-նն  ընկած ժամանակահատվածում: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, համագումարի ընթացքում կընտրվի ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նոր կազմը: Իշխող “Հանրապետական”-ը, փաստորեն, նախընտրական մեկնարկը կտա հենց այս համագումարով: Իսկ մինչ այս, ՀՀԿ-ն սկսել է իր շարքերը […]

Բանակի ձեռքբերումը` սպաներն են, բացթողումը` կարգապահությունը. Յու. Խաչատուրով

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ Եռաբլուրում պատասխանելով լրագորղներին հարցերին մասնավորապես բանակի ձեռքբերում է համարել սպայական կազմը: Բացթողումներից առանձնացրեց կարգապահությունը “Աշխատում ենք դա էլ պակասացնել, եւ բոլոր մեղավորները կպատժվեն”,-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչու վերջին տարիներին ադրբեջանական կողմից սպառանալիքներ  համարյա չեն հնչում`Խաչատուրովը ասաց. “Ալիեւին պետք է հարցնեք: Իրավիճակն այնտեղ լավ չէ: Ասում են, այդ երկիրը […]

“Costa Concordia” նավի ուղեւորները դրամական փոխհատուցում կստանան

Իտալական “Costa Crociere” տուրիստական  ընկերությունը, որին պատկանում էր Ջիլիո կղզու մոտ վթարի ենթարկված  “Costa Concordia” նավը, նավի վրա գտնված բոլոր ուղեւորներին 11 հազար եվրո փոխհատուցում է վճարելու: Ուղեւորներին վճարելու առաջարկն ընդունվել է հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում: Հանձնաժողովը կազմվել է “Costa Crociere”-ի ղեկավարության անդամներից եւ Իտալիայում գործող սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներից: Փոխհատուցումը կվճարվի ուղեւորների  […]

Ձյուն կգա

Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում: Henaran.am –ին ԱԻՆ “Հայպետհիդրոմետ” ծառայությունից հայտնում են, որ  այսօր` հունվարի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին և փետրվարի 1-ին` ամենուրեք,  սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը  կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  հյուսիս-արևելյան  3-8մ/վրկ, 28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում […]

Դինքի սպանության գործը մի շարք “մութ” էջեր ունի

Թուրքիայի Պետական Վերահսկիչ պալատը, որը երկրի նախագահի ենթակայության տակ է գտնվում, ավարտել է նախորդ տարի սկսած հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը, հաղորդում է “Cumhuriyet”: Ըստ պարբերականի՝ Դինքի գործի հետ կապված 50 էջանոց զեկույցից մի քանի կարեւոր փաստաթղթեր են կորել, իսկ մնացածի բնօրինակները պարզապես բացակայել են: Բացի այդ` նյութերից եւ փաստաթղթերից մի քանիսում ամսաթվեր […]

Բանակի շնորհիվ ՀՀ-ն անկախ պետություն է,Արցախը` ազատագրված, հայ ժողովուրդը` պաշտպանված. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին. ‘Հարգելի՛ հայրենակիցներ,20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա­կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված  հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ­փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: […]

Ոստիկանությունը անտեսում է հանցագործության մասին հաղորդագրությունները. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի  ՀՀ ոստիկանության “Ուղիղ կապ”-ի հյուրը հունվարի 26-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: “Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ: Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ