24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Թուրք երկրպագուները չգնահատեցին Մադոննայի մերկ կուրծքը /վիդեո/

Համաշխարհային աստղ Մադոննան, ով հայտնի է իր շոկային արարքներով, բուռն արձագանք է առաջացրել` Թուրքիայում համերգի ժամանակ երկրպագուների առջեւ մերկացնելով կուրծքը:

Մադոննան Ստամբուլ է ժամանել իր համաշխարհային շրջագայության շրջանակներում: Նրա համերգը 55 հանդիսատես է հավաքել: “Human Nature” երգի ժամանակ երգչուհին բեմ է դուրս եկել գծավոր շորտով եւ չափազանց բաց կրծկալով: Հերթական հիթը կատարելու ժամանակ Մադոննան անսպասելիորեն բարձրացել է այն եւ հանդիսատեսին ցուցադրել կուրծքը:

Հասարակության արձագանքը աստղի արարքին  հակասական է: Համացանցում անմիջապես տարբեր մեկնաբանություններ են հայտնվել: Ոմանք ուրախ են, որ երգչուհին միշտ նոր միջոցներ է գտնում հանդիսատեսին զարմացնելու, ոմանց էլ զայրացնում է այն փաստը, որ Մադոննան պատրաստ է ամեն ինչի` իր անձի հանդեպ ուշադրություն գրավելու համար:

http://youtu.be/fIXfoWoRm2Y

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ