03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայ տղամարդու մարմնի մնացորդները գտնվել են աստղային զույգի տան մոտ

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի առանձնատան մոտակայքում գտնվել են մարդկային մարմնի մնացորդներ: Կտրված ձեռքերը աստղային զույգի տնից ոչ հեռու հայտնաբերվել են այն  բանից հետո, երբ նախօրեին հայտնի “Hollywood” գրության մոտ գտնվել էր կտրված գլուխ: Ինչպես պարզվել էր որոշ ժամանակ անց, գտնված մարմնի մնացորդները պատկանում են մոտ 40-ամյա հայ տղամարդու: Այդ եզրակացությանն են եկել մասնագետները: Ոստիկանները […]

Երեխաների առեղծվածային մահեր Հնդկաստանում /վիդեո/

Արեւմտյան Բենգալիայում գտնվող Մալդա քոլեջին կից հիվանդանոցը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այստեղ անհայտ պատճառներով մահանում են հիվանդները: Վերջին 48 ժամվա ընթացքում 15 երեխա է մահացել, հայտնում է “NDTV”-ն: Հնդկաստանի առողջապահության նախարարությունն արդեն խումբ է ուղարկել այնտեղ` պարզելու տարօրինակ երեւույթի պատճառները, սակայն մասնագետներից ոչ ոք տրված հարցերին չի կարողացել պատասխանել: Ինչ վերաբերում է քոլեջի տնօրինությանը, ապա […]

Քննչական փորձարարության արդյունքների կեղծման մասին խոսք լինել չի կարող. զինդատախազը` Օհանջանյանի գործի մասին

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է Կարճաղբյուրի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործին եւ  նրա  ծնողների այն պնդմանը, թե իբր փորձաքննության արդյունքները կեղծվել են: Լրագրողը, մասնավորապես, զինդատախազից հետաքրքրվեց, թե զինդատախազը եղել է դեպքի վայրում, “ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել գործի առնչությամբ ,  եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել”: Զինդատախազը ի պատասխան […]

“Pink Floyd”-ի Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 4-րդ անգամ

“Pink Floyd” խմբի նախկին բասիստ Ռոջեր Ուոթերսը ամուսնացել է իր սիրելիի` դերասանուհի եւ ռեժիսոր Լորի Դերնինգի հետ: Ինչպես գրում է  “New York Post”-ը, ամուսնական համեստ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` 6 հյուրերի մասնակցությամբ: 68-ամյա  երաժիշտի ամուսնության մասին առաջինը հայտնել է դիջեյ Հովարդ Սթերնը` իր ռադիոշոուի ժամանակ: Ուոթերսը եւ Դերնինգը նշանվել էին 7 տարի առաջ: […]

Վկաները դեռ Մարգար Օհանյանի անունը չեն տալիս /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Ինչպես նախորդ նիստին, այսօր […]

Հայաստանն ատոմային էներգետիկայի բնագավառում կաջակցի Հորդանանին

Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանը խորհրդատվություն կտա Հորդանանին: Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով ՀՀ եւ Հորդանանի թագավորության միջեւ համաձայնագիր կնքելու մասին որոշումն այսօր կառավարությունը հաստատեց:  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ոլորտում Հայաստանը մեծ փորձ ունի եւ մասնագետների պատրաստման եւ փորձի փոխանակման առումով կաջակցի Հորդանանին:  Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաեւ […]

“ՆԻԿՕ”-ի գործով կան ձերբակալվածներ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,  Երեւանի Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ”  կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով արդեն ձերբակալվածներ կան: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ 20-ամյա Էդգար Նահապետյանը եւ 19-ամյա Նարեկ  Մանվելյանը: Ըստ մամուլի հրապարակումների` երկուսն էլ սովորում են Հայաստանի տնտեսագիտական համալսարանում:

Անվտանգ անցում` սահուն սահմանով.Հայաստանի սահմանները կառավարվում են

“Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրն  ենթադրում է  միջազգային կազմակերպությունների միջեւ եղած միջգերատեսչական, երկկողմանի եւ տարածաշրջանայաին համագործակցությունը եւ գտնվում է անցումային  փուլում”   հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը: Նա   նշեց, որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող […]

Բաց նամակը Հայաստանից կուղղվի Սպիտակ տուն, Կրեմլ, Ելիսեյան պալատ

“Շուշի” հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր ներկայացրեցին  իրենց բաց նամակը Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին` Ադրբեջանական հանրապետության ենթադրյալ սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պահանջների անօրինականության մասին:  Նամակում մասնավորապես ասվում է. “Լեռնային Ղարաբաղի խնդրում ասես իրար են բախվել հարցի լուծման միջազգայնորեն ընդունված երկու իրարամերժ մոտեցումներ` ԼՂՀ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքն ու […]

Սահարա անապատում ձյուն է տեղացել

Եղանակային անոմալիաները նոր անակնկալներ են բերում: Թուրքիայի հյուսիսում ուժեղ ձնաբքի պատճառով առեւտրի կենտրոնի տանիքն է փլվել, արդյունքում` 2 զոհ է գրանցվել: Սերբիայի հարավի լեռնային շրջաններում փակվել են ճանապարհները: Ձյան շերտը 1,5 մ բարձրության է հասնում: Մի շարք բնակատեղիներ մնացել են առանց էլեկտրականության: Սակայն ամենազարմանալի “ձմեռային անակնկալը” տեղի է ունեցել Ալժիրում. Սահարա անապատում ձյուն է եկել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ