02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պայթյուն գազի արտահոսքից. կան տուժածներ

Հունվարի 20-ին , ժամը 6-ի սահմաններում Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանի պահակատանը գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, հնարավոր է՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են, որ պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան պանելային ծածկը: ԱԻՆ-ից Henaran.am-ին փոխանցում են, որ  պանելի փլատակից […]

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ /վիդեո/

Իրանի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,5 բալ մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը: Գրեթե 100 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորներից շատերն արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, 15 մարդ հոսպիտալացվել է կոտրվածքներով եւ գանգային վնասվածքներով: Զոհվածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հիմնականում տուժել են Նիշապուր քաղաքի բնակիչները: Քաղաքին մոտ գտնվող մի շարք բնակատեղիներում տներ են փլուզվել: […]

“BBC”-ն Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ է ցուցադրում

Բրիտանական “BBC” հեռուստաալիքի մամլո ծառայությունը հայտնել է, որ ֆիլմ է սկսում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին` “Պուտինը, Ռուսաստանը եւ Արեւմուտքը” վերնագրով: 4 սերիայից բաղկացած փաստագրական ֆիլմում Պուտինի մասին պատմում են անցյալի եւ ներկայի ազդեցիկ քաղաքական գործիչները: Ֆիլմի հեղինակ Նորմա Փերսի զրուցակիցները բացահայտում են վերջին 12 տարվա ընթացքում համաշխարհային կարեւորագույն իրադարձություններին վերաբերող  “հետնաբեմային” մանրամասներ: Զրուցակիցների թվում, […]

Ոստիկանապետը “տակ է մնացել”. Չորրորդ ինքնիշխանություն

“Երեկ դատարանը բավարարել է խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 48-ամյա Աշոտ Ավետիսյանի՝ “Բանգլադեշցի Համոյի”  կալանավորման միջնորդությունը,-այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Համոյին է պատկանում Բանգլադեշ թաղամասում գտնվող “Նեպտուն” մարզահամալիրը. վերջինիս անունը նաեւ կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ”,-գրում է թերթը, հավելելով, որ Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ […]

ՕԵԿ-ի կրծքանշանները վտանգավոր են. Ավանգարդ

 Ի տարբերություն կոալիցիայում ընդգրկված գործարարների՝ ՕԵԿ-ական նախարարները մեծամասամբ խուսափում են կրծքանշաններ կրել: Այս մասին գրում է “Ավանգարդը”: Նման պահվածքի համար վերջերս խիստ նկատողություն է ստացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը: “Օրինաց երկրում” համոզված են, որ նման կեցվածքը շատերի պարագայում ցանկացած հարմար պահի ՕԵԿ-ը լքելու պատրաստակամության մասին է վկայում: “Մինչդեռ բազմաթիվ մեծ ու փոքր պետական չինովնիկներ, այդ թվում՝ նաև […]

Պատասխան “Ազատություն” ռադիոկայանի կայքի “Իրավապաշտպանի պնդմամբ, իր նկատմամբ ճնշում է գործադրվում” հրապարակմանը

Երեկ` հունվարի 19-ին, azatutyun.am կայքի “Իրավապաշտպանի պնդմամբ, իր նկատմամբ ճնշում է գործադրվում” հրապարակման մեջ “Լրագրողները հանուն մարդու իրավունքների” ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն, անդրադառնալով “Եղնիկներ” զորամասում ժամկետային ծառայող շարքային Ժորա Մկրտչյանի հետ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին, նշել է, թե Henaran.am կայքն առաջինն է հրապարակել Ժորա Մկրտչյանին զորամասում սեռական բռնության ենթարկելու մասին տեղեկությունը, սակայն չգիտես ինչու` հարցաքննության […]

ՀԱԿ-ում “չեն բարիշում” ընտրացուցակների շուրջ. Irates de facto

Թերթի աղբյուները փոխանցում են, որ Հայ ազգային կոնգրեսի խորհրդի վերջին նիստը բուռն է է եղել: “Նախընտրական ցուցակի շուրջ “սկզբունքների” քննարկումը, պարզվում է, այդ շրջանակից բավականին հեռու է գնացել` ուրվագծելով յուրաքանչյուր քաղաքական ուժի ներգրավվածությունը դրանում: Այ, այստեղ կոնգրեսականները սկսել են “չբարիշել” ընդհանուր մոտեցումների շուրջ: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը փորձել է իր կուսակիցների թվաքանակը ապահովել: Քանի […]

Քոչարյանի վերադարձը եւ ՀՅԴ-ն

Թերթի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Թերթի աղբյուրը փոխանցել է, որ ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց […]

ԵԱՀԿ ներկայացուցիչը դժգոհ է Դինքի դատավարության արդյունքից

Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը կոչ է արել ԵԱՀԿ տարածքում սպանված բոլոր լրագրողների գործերով արդարություն հաստատել: Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն, որպեսզի պաշտպանեն լրագրողներին եւ պատժեն նրանց սպանողներին: “Սարսափելի սպանությունից 5 տարի անց կայացրած դատական որոշումը ցույց է տալիս, որ նման հանցագործությունները հանդուրժվում […]

Մերկասառույց ճանապարհներին. Սելիմը փակ է

Հունվարի  20-ի ժամը 08.30-ի դրությամբ,  ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Բերդ-Իջեւան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանների հատվածը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված