02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունն անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց 76 մլն դրամ կհատկացնի

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի անապահով ընտանիքների  կողմից այս տարվա առաջին եռամսյակում սպառած գազի սակագնի փոխհատուցման նպատակով կհատկացվի ավելի քան  76 մլն դրամ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ,  նախորդ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում կառավարությունը   սուբսիդավորել է շուրջ 60  հազար ընտանիքի: Պետբյուջեից այդ նպատակով  հատկացվել է 620 մլն դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ ծրագրի շարունակականության եւ դրանից օգտվող ընտանքիների ցուցակների հստակեցման  հարցին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց,  որ ցուցակների հետ կապված խնդիրներ չկան : Արթուր Գրիգորյանն ասաց նաեւ, որ այս տարի ծրագրից կօգտվեն միայն աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ